Ծաղկաշատ բնակավայրը տեղակայված է Ալավերդի քաղաքից 16 կմ հարավ-արևելք Գուգարաց լեռնաշղթայի արևմտյան լանջերին: Բնակավայրը գտնվում է բարձրադիր լեռնային գոտում, ծովի մակերևույթից 1500մ բարձրության վրա: Հյուսիսից սահմանակից է Հաղպատ գյուղին, հյուսիս-արևելքից սահմանակից է Նեղոց, Շնող և Թեղուտ գյուղերին, իսկ արևմտյան կողմից գյուղը սահմանակից է Ալավերդի բնակավայրի Ակներ թաղամասին։ Կլիման բարեխառն լեռնային է, տևական և ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։
Ծաղկաշեն գյուղը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի գավառ համայնքում՝ Գեղամա լեռների արևելյան լանջին,Գելոյիձոր գետի ափին՝ ծովի մակարդակից 2120-2180 մ բարձրության վրա։
Բնակավայրը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում, Ծաղկասար լեռան հարավարևմտյան լանջին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 61 կիլոմետր հյուսիս–արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1990 մետր։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և պտղաբուծությամբ։
Ծաղկավանը գտնվում է Հախում գետի ձախակողմյան մասում։
Գյուղում նոր մանկապարտեզ է բացվել։ Վերագործարկվել է Ծաղկավանի ալրաղացը, հիմնանորոգվել է խմելու ջրագիծը, ոռոգման ջրամբարը։ Գյուղում գործում է դպրոց, առողջության առաջնային պահպանման կենտրոն։
Ծակունք բնակավայրը տեղակայված է Հրազդան գետի աջափնյակում, ծովի մակերևույթից 1850 մետր բարձրության վրա։ Ծաղկունք բնակավայրի կլիմայական պայմանները փոփոխական են՝ կախված ռելիեֆային գոտիներից, զով ամառ, և չափավոր ցուրտ ձմեռներով:
Բնակվայրը գազաֆիկացված է, ներհամայքնային ճանապարհները՝ բարեկարգ։
Գտնվում է Ամասիա գյուղից 24 կմ հյուսիս-արևմուտք,Աշոցքի սարավանդում, Եղնախաղի լեռնաշղթայի ստորոտում` ծովի մակարդակից 2100-2170 մ բարձրությունների վրա:
Գյուղում կա 17 նոր տնից բաղկացած թաղամաս։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ:
Ծավը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1100 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 16 կմ դեպի հարավ։ Շրջապատված է Շիկահողի պետական արգելոցով: Իր բնությամբ ու տեսարժան վայրերով Ծավն իդեալական վայր է էկոտուրիզմի համար: Շրջակայքում չկան հանքեր: Այս փաստն էկոլոգիապես մաքուր սննդի գրավականն է:Այստեղ անգամ արևադարձային մրգեր են աճում։
Ծավում կառուցվելու է նոր կրթահամալիր, որը կրթօջախ է հանդիսանալու նաև հարևան բնակավայրերի երեխաների համար. նրանց բարեկարգված ճանապարհով, երթուղայիններով կտեղափոխեն:
Ծափաթաղը գտնվում է Վարդենիսից 32 կմ հյուսիս-արևմուտք։
Այստեղ հիմնվել է գերժամանակակից արևային կայան, իրականացվել են բնական անտառի վերականգնման աշխատանքներ, կառուցվել է ոռոգման համակարգ և անցկացվել փողոցային լուսավորություն:
Ծափաթաղ գյուղը համարվում է Գեղարքունիքի մարզի հիմնական զբոսաշրջային գրավչություններից մեկը: Գյուղում գործում է նաև հյուրանոցային համալիր։
Ծիլքար բնակավայրը գտնվումէ Ծաղկահովիտ համայնքում, տեղակայված է 2150 մ բարձրության վրա, թեք սարավանդի վրա։ Անտառազուրկ է, կլիման բարեխառն լեռնային է։
Ծղուկ գյուղը գտնվում է Որոտան գետի ձախ կողմում՝ ծովի մակարդակից 2120-2160 մ բարձրության վրա։ Նախկինում կոչվում էր Բորիսովկա, իսկ 1925 թվականին կարճ ժամանակով կոչվել է նաև Հայկավան։
Գյուղն ապահովված է բնական գազով, ոռոգման և խմելու ջրերով։ Ճանապարհները բարեկարգված են։ Գյուղում գործում է ջրամբար։
Ծովագյուղը Հայաստանի ամենալեռնոտ շրջաններից է՝ գտնվում է Արեգունի, Փամբակի և Գեղամա լեռնաշղթաների հանգուցակետում։ Գյուղը գտնվում է Սևանա լճի ափին՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք։
Բնակվայրը գազաֆիկացված է, ներհամայքնային ճանապարհները՝ բարեկարգ։
Ծովակ գյուղը գտնվում է Վարդենիս քաղաքից մոտ 6 կմ արևմուտք, Սևանա լճի հարավ-արևելյան ափի մոտ, ծովի մակարդակից 1920 մ բարձրության վրա։ Գտնվում է բառեխառն գոտում, առավելագույն բարձր ջերմաստիճանը +32C, նվազագույն -35C:
Գազաֆիկացված է, առկա է գիշերային լուսավորություն, համայնքում տեղադրվել են նաև արևային ֆոտովոլտային կայաններ և ԼԵԴ լամպեր։