Նավուր գյուղի հեռավորությունը մարզկենտրոն Իջևան քաղաքից կազմում է 78 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 13 կմ:
Գտնվում է ծովի մակարդակից 1490 մ բարձրության վրա։ Գյուղը գազաֆիկացված է, ունի ֆիքսված հեռախոսակապ։
Նեղոց բնակավայրը տեղակայված է Ալավերդի քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-հարավ։ Ծովի մակարդակից բարձր է 550 մ: Բնակավայրը գտնվում է Մ-6 միջպետական ճանապարհի հարևանությամբ: Բնակավայրի վարչական տարածքով է անցնում Դեբեդ գետը:
Ալավերդի քաղաքից մինչև բնակավայր տանող ճանապարհը ասֆալտապատ է:
Նեղոցն ունի Ախթալա-Շնող-Հաղպատ-Ծաղկաշատ բնակավայրերը իրար կապող հետիոտնային ճանապարհ։
Բնակավայրը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում, մարզկենտրոնից՝ 37 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1600 մ։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։
Ներքին Գետաշեն բնակավայրը տեղակայված է Մարտունուց 2 կմ հյուսիս-արևմուտք` Արգիճի գետի ափին` Սևանա լճից ոչ հեռու։
Ներքին Գիրաթաղը գտնվում է մարզկենտրոն Կապանից 10 կմ հյուսիս-արևմուտք, Ողջի գետի ձախ կողմում։ Մշտական բնակչություն ակռա չէ։
Ներքին Խնձորեսկը գտնվում է Կապանից 100 կմ հեռավորության, ծովի մակարդակից մոտ 1160 մ բարձրության վրա։
Խմելու ջրի խնդիր չկա, գյուղը լուսավորված է։ Աշխատանքներ են իրականացնում Ներքին Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնման ուղղությամբ։
Ներքին Խնձորեսկ բնակավայրում նոր երթուղի է գործարկվել՝ օրական երկու անգամ Գորիսից- Ներքին Խնձորեսկ և հակառակ ուղղությամբ։ Այստեղ նաև սոցիալական ձեռնարկության հացաթխման արտադրամաս է բացվել։ Կառուցվել է Ներքին Խնձորեսկի ոռոգման ջրագիծը։
Գտնվում է Խոտանան գետի հովտում՝ ծովի մակարդակից 1100-12000 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է 8-9 կմ դեպի հյուսիս։ Բնակավայրը գտնվում է Սյունիքի մարզի Կապան համայնքի Շրվենանց, Տավրուս և Վերին Խոտանան բնակավայրերի հարևանությամբ:
Գյուղում ամառը երկար է ու տաք, իսկ ձմեռը՝ կարճատև ու մեղմ: Ներքին Խոտանանում ջրի խնդիր չկա, ճանապարհները բարեկարգված են։ Գյուղը լուսավորված է LED լուսատուներով, առաջիկայում պլանավորվում է կառուցել լրիվ նոր վարչական շենք, վերակառուցվել է գրադարանը։
Ն.Կարմիրաղբյուր գյուղը գտնվում է հանրապետության հյուսիս-արևելյան գոտում, ծովի մակարդակից 850 մ բարձրության վրա։ Գտնվում է կլիմայական բարեխառն գոտում։
Գյուղը գազաֆիկացված է, դպրոցը վերանորոգված է։ Գյուղապետարանն ու մանկապարտեզը նորակառույց են։ Համայնքն ապահովված է տրանսպորտով՝ դեպի շրջկենտրոն, լուսավորությամբ, ջրի խնդիրը լուծված է, սուբվենցիոն ծրագրի շնորհիվ ձեռք է բերվել գյուղտեխնիկա։
Ներքին Շորժան գտնվում է Վարդենիսից 11 կմ հարավ-արևելք, Մասրիկ գետի աջ ափին։
Կենսական կարևոր նշանակություն ունեցող միջհամայնքային ճանապարհները հարթեցված են և բարեկարգված: Բարեկարգվել է նաև դեպի գյուղ տանող ճանապարհը։
Բնակավայրը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում, մարզկենտրոնից՝ 40 կմ հյուսիս-արևմուտք։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1800 մ։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների և մշակությամբ։
Նժդեհ գյուղը գտնվում է Սիսիան քաղաքից մոտ 15 կմ հարավ, Այրիգետի ձախ ափին, ծովի մակարդակից մոտ 1920-1980 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 124 կմ։
Նժդեհ գյուղը ոռոգման ջուր ստանում է Այրի գետից։ Այստեղ գործում է նաև փոքր ՀԷԿ: Դաստակերտ–Նժդեհ–Ցղունի շուրջ 5.4 կմ ճանապարհը վերանորոգվել է: Նժդեհն ապահովվել է արտաքին լուսավորությամբ։