Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 910մ բարձրության վրա: Կլիման չոր ցամաքային է։
Բնակչությունը հիմնականում զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ:
Բնակավայրն ամբողջովին գազաֆիկացված է, ունի շուրջօրյա ջրամատակարարում։
Մոզրով բնակավայրը ծովի մակերեևույթից գտնվում է 2060մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն է՝ ձմռանը մեղմ է, բայց ձյունառատ, իսկ ամռանը զով է։
Մովսես գյուղը գտնվում է ՀՀ պետական սահմանից 1.5 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից 1000 մ բարձրության վրա, կլիմայական բարեխառն գոտում։
Գազաֆիկացված է։ Ապահովված է տրանսպորտով՝ դեպի շրջկենտրոն, լուսավորությամբ, ջրի խնդիրը լուծված է, սուբվենցիոն ծրագրի շնորհիվ ձեռք է բերվել գյուղտեխնիկա։
ՄԱԿ-ը Մովսեսում դիմակայունության բարձրացման ծրագիր է իրականացնում՝ լուծում տալով համայնքի խնդիրներին։
Մուսայելյան գյուղը գտնվում է բարձր լեռնային գոտում` բարձրությունը ծովի մակարդակից 2020 մ է:
Գյուղում բացվել է զարգացման կենտրոն։ Այստեղ նախատեսվում է այլընտրանքային նախակրթական ուսուցում իրականացնել։
Լուծված է գիշերային լուսավորության հարցը։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։
Գյուղը հիմնադրել են 1828 թվականին։ Գտնվում է ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սիսիան քաղաքից 10 կմ արևմուտք։ Բնակավայրը գազաֆիկացված է։
Յաղդան գյուղը գտնվում է Ստեփանավան քաղաքից մոտ 8 կմ արևելք, Ձորագետի ձախ կողմում, ծովի մակերևույթից՝ 1350 մ: Գյուղը շրջապատված է բարձր սարերով, որոնց լանջերին կան մի քանի բնական աղբյուրներ։ Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։
Նահապետավանը գտնվում է ծովի մակերևույթից 2020մ բարձրության վրա` Արագածի հյուսիսային լանջին, աշխարահագրական դիրքը բարձր լեռնային է։
Նահապետավանն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ։ Արթիկ քաղաքին և մարզկենտրոնին կապող բոլոր ճանապարհները ասֆալտապատ են և բարեկարգ, ենթակառուցվածքները՝ հեշտ հասանելի։
Նավուր գյուղի հեռավորությունը մարզկենտրոն Իջևան քաղաքից կազմում է 78 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 13 կմ:
Գտնվում է ծովի մակարդակից 1490 մ բարձրության վրա։ Գյուղը գազաֆիկացված է, ունի ֆիքսված հեռախոսակապ։
Նեղոց բնակավայրը տեղակայված է Ալավերդի քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-հարավ։ Ծովի մակարդակից բարձր է 550 մ: Բնակավայրը գտնվում է Մ-6 միջպետական ճանապարհի հարևանությամբ: Բնակավայրի վարչական տարածքով է անցնում Դեբեդ գետը:
Ալավերդի քաղաքից մինչև բնակավայր տանող ճանապարհը ասֆալտապատ է:
Նեղոցն ունի Ախթալա-Շնող-Հաղպատ-Ծաղկաշատ բնակավայրերը իրար կապող հետիոտնային ճանապարհ։
Բնակավայրը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում, մարզկենտրոնից՝ 37 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1600 մ։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։
Ներքին Գետաշեն բնակավայրը տեղակայված է Մարտունուց 2 կմ հյուսիս-արևմուտք` Արգիճի գետի ափին` Սևանա լճից ոչ հեռու։
Ներքին Գիրաթաղը գտնվում է մարզկենտրոն Կապանից 10 կմ հյուսիս-արևմուտք, Ողջի գետի ձախ կողմում։ Մշտական բնակչություն ակռա չէ։