Ձորագյուղ բնակավայրը գտնվում է Գեղամա լեռների արևելյան փեշերին, համայնքի կենտրոնից գտնվում է 16 կմ հեռավորության վրա:
Ներհամայնքային ճանապարհները բարեկարգ են։
Ձորագյուղ բնակավայրը տեղակայված է Փամբակ համայնքից 27 կմ դեպի հյուսիս-արևելք։ Ծովի մակարդակից բարձր է 1250 մ:
Բնակավայրը անտառամերձ է, շրջապատված՝ գեղատոսիլ բնությամբ, առկա են մաքուր ջրաղբյուրներ, բնակավայրի այգիների տարածքով հոսում է Ձորագետը:
Ձորակ բնակավայրը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս համայնքում։ Շուռնուխ գյուղից հեռու է 13 կմ դեպի հարավ-արևելք։ Ձորակ է վերանվանվել 2006 թ.-ի հուլիսի 4-ին։
Բնակչությունը զբաղվում է երկրագործությամբ և անասնապահությամբ։
Բնակավայրը գտնվում է Շիրակի մարզի հյուսիսարևմտյան մասում, ծովի մակերևույթից շուրջ 1.700 մետր բարձրության վրա: Հեռանկարներ կան Ձորակապ բնակավայրում աճող դեղաբույսերի մշակման արտադրամաս ստեղծելու համար։
Ձորամուտ գյուղը գտնվում է Տաշիր քաղաքից 6-7 կմ հյուսիս, բարձրությունը ծովի մակարդակից 1590 մետր: Վրաստանի հետ պետական սահմանից 1-2 կմ հարավ։
Ձորամուտ համայնքում կառուցված է ջրատար։ Գյուղն ապահովված է արտաքին լուսավորությամբ, ճանապարհները՝ ասֆալտապատ։ Սուբվենցիոն ծրագրով հանդիսությունների սրահ է կառուցվել։
Այստեղ Կառավարության կողմից իրականացվում է ասֆալտապատման ծրագիր։ Նախատեսված ծրագրերից է նաև բնակավայրում գազատար ցանցի ընդլայնումը:
Գյուղը գտնվում է Աշոցք գյուղից 21-22 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 1970 մ բարձրության վրա:
Շրջակայքում կան աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր: Ձորաշենում քաղաքացիների սպասարկման գրասենյակ է բացվել։ Սուբվենցիոն ծրագրով տրամադրվել է գյուղտեխնիկա։ Ճանապարհները բարեկարգվել են։
Ձորաստան գյուղը մարզկենտրոն Կապանից հեռու է 7 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 1150-1250 մ:
Վերանորոգվել է Ձորաստան բնակավայրի ճանապարհը։ Համայնքի նախաձեռնությամբ իրականացվել են գյուղի կենցաղի տան, եկեղեցու նորոգման, գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատման և այլ աշխատանքներ։ Բնակչությունը զբաղվում է կաթնաանասնապահությամբ, կերային կուլտուրաների և բանջարեղենի մշակությամբ։
Ձորավանքը տեղակայված է Գետիկ գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից 1150 մ բարձրության վրա։ Այն Գետիկ գյուղի ափամերձ փոքր գյուղերից մեկն է։ Ձորավանքում, ինչպես կիրճի տավուշյան գյուղերում, կլիման մեղմ է։
Գյուղը գտնվում է Հայաստան-Վրաստան մայրուղու աջ կողմում, մարզկենտրոնից հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 2040 մ բարձրության վրա: Համայնքի աշխարհագրական դիրքը բարձր լեռնային է։
Ղազանչին հայտնի է իր սառնորակ բնական աղբյուրներով։ Ջրարբիացվել են գյուղի արոտավայրերը։ Իրականացվել են բնական գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։ Գյուղում ֆուտբոլային թիմ է ստեղծվել երեխաների համար։ Բարեկարգվել են ճանապարհները։ Ղազանչիում վերանորոգվել է խմելու ջրագիծը։
Բնակավայրը գտնվում է Ախուրյան գետի ձախ կողմում։ Բարձրությունը ծովի մակերևույթից 1470մ է։
Կլիման բարեխառն լեռնային է։ Ղարիբջանյան բնակավայրում հողատարածքների կեսից ավելին ջրովի է, որն էլ հիմք է հանդիսանում հիմնականում բարձրարժեք բույսերի մշակությամբ զբաղվելու: Բնակավայրում կարտոֆիլի և բանջարեղենի մշակության շնորհիվ բնակչությունը ունի զբաղվածություն, որն էլ իր հերթին նվազեցնում է գյուղի երիտասարդների արտագաղթը: Սեզոնային աշխատանքների իրականացման ընթացքում գյուղում ավելանում են նոր աշխատատեղեր։
Ճակատեն գյուղը Սյունիքի մարզկենտրոն Կապանից հեռու է 6 կմ հարավ։ Սյունիքի հինավուրց բնակավայրերից է: Կլիման տաք Է, տեղումները`բավարար։ Գյուղը հայտնի է իր սառնորակ աղբյուրներով։ Ապահովված է ջրատաքացուցիչներով։
Ճակատենում կառուցվելու է նոր դպրոց։ Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում կատարվել են կառուցման աշխատանքներ։ Հայաստանի Հանրապետության միջպետական Մ 17 ավտոճանապարհի Կապան-Ծավ հատվածն անցնում է բնակավայրի միջով։ Ճակատենում կստեղծվի գյուղական կոոպերատիվ։
Ճամբարակ քաղաքի միջին հեռավորությունը ՀՀ պետական սահմանից 1.5 կմ է։ Լեռնային բնակավայր է, ծովի մակարդակից միջին բարձրությունը 1860 մ է։
Համայնքում իրականացվել կամ դեռ ընթացիկ փուլում են շուրջ 850 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագրեր։ Ճամբարակում տեղադրվել է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց, «Թումո» կենտրոն։ Գյուղմթերքի վաճառքը կազմակերպելու համար լոգիստիկ կենտրոն է կառուցվել։ Լուսավորվել, հիմնանորոգվել են Ճամբարակ քաղաքի փողոցները, համայնքապետարանի վարչական շենքը։
Կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսվում է կրթահամալիրի կառուցում։