Բնակավայրեր

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսված են բնակավայրեր, որտեղ տեղահանված անձանց տրամադրվող աջակցության չափն ավելի շատ է, քան ՀՀ մյուս բնակավայրերում։ Կից ներկայացված են այդ բնակավայրերը

Արտոնյալ աջակցությամբ բնակավայրերի ցանկ

Մարզ
Շիրակ
Համայնք
Արթիկ
Բնակավայր
Մեծ Մանթաշ
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 2455
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնակավայրը ծովի մակերևույթից բարձր է 1960 մետր, գտնվում է Մանթաշ գետի հովտում, ընդգրկված է հանրապետության բարձր լեռնային գոտիների ցանկում: 

Մեծ Մանթաշն միջնակարգ դպրոց, բուժկետ։

Արթիկ քաղաքին և մարզկենտրոնին կապող բոլոր ճանապարհները ասֆալտապատ են և բարեկարգ, ենթակառուցվածքները՝ հեշտ հասանելի։

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Վարդենիս
Բնակավայր
Մեծ Մասրիկ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 2785
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Մեծ Մասրիկ գյուղը տեղակայված է Վարդենիսից դեպի հյուսիս-արևելք, Սևանա լճից 15 կմ և Սոթքից 7 կմ հեռավորության, ծովի մակերևույթից 1960մ բարձրության վրա:

Ապահովված է շուրջօրյա ջրով, գազաֆիկացված է, առկա է գիշերային լուսավորություն, ոռոգման համակարգ։

Գյուղի ամբողջ վարչական տարածքը գտնվում է հարթ ռելիեֆի վրա, որտեղ հիմնականում վարելահողեր են:

Մարզ
Լոռի
Համայնք
Սպիտակ
Բնակավայր
Մեծ Պարնի
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1839
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Մեծ Պարնի բնակավայրը տեղակայված է Փամբակ գետի աջ ափին՝ ծովի մակերևույթից 1680 մ բարձրության վրա։

Գյուղը գտնվում է Գյումրի-Վանաձոր կենտրոնական մայրուղու 30-րդ կիլոմետրում, Սպիտակ քաղաքից 15 կմ հեռավորության վրա։ 

Գյուղի մոտով է անցնում Երևան-Թբիլիսի երկաթգիծը: 

Մարզ
Շիրակ
Համայնք
Ախուրյան
Բնակավայր
Մեծ Սարիար
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 388
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնակավայրը գտնվում է  ծովի մակերևույթից՝ 1905մ բարձրության վրա։  Կլիման բարեխառն լեռնային է։ Մեծ Սարիար բնակավայրում զբաղվում են հիմնականում անասնապահությամբ հողագործությամբ։   Համայնքի միջոցներով փոխարինվել է 600մ խմելու ջրի ջրագիծ։

Մարզ
Շիրակ
Համայնք
Աշոցք
Բնակավայր
Մեծ Սեպասար
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 920
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գյուղը գտնվում է Կաթսայաջուր կամ Ղազանչի գետի հովտում, մեղմաթեք սարավանդում` ծովի մակարդակից 1990 մ բարձրության վրա: Գյուղի տարածքում կան սառնորակ աղբյուրներ, որոնցից մեկը հայտնի է որպես Թթու ջուր: Կա արհեստական լիճ, որտեղ գյուղացիները զբաղվում են ձկնորսությամբ։  Ջրարբիացվել են գյուղի հեռագնա արոտավայրերը։

Անասունների համար տեղադրվել են խմոցներ։ Մեծ Սեպասարում կառուցել են հովվի կացարաններ։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակում նաև ջրագիծ է անցկացվել, լուծվել է գիշերային լուսավորության հարցը։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։

Մարզ
Լոռի
Համայնք
Տաշիր
Բնակավայր
Մեծավան
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 2
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 5921
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Մեծավան գյուղը գտնվում է Տաշիրի համայնքում, Տաշիր քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1575մ: Կլիման բարեխառն է, ամառը զով, իսկ ձմեռը հիմնականում` մեղմ: 

Մեծավանը սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը:

Մարզ
Լոռի
Համայնք
Տաշիր
Բնակավայր
Մեղվահովիտ
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 121
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Մեղվահովիտ բնակավայրը տեղակայված է Տաշիր քաղաքից 11 կմ հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից 1670 մ բարձրության վրա։

Կլիման բարեխառն է, ձմեռը՝ երկարատև ու ցրտաշունչ, ամառը` զով:

Գյուղի հյուսիսում գտնվում է «Հովդարա» սարը, որը հայտնի է իր խմելու ջրի պաշարներով:

Մարզ
Շիրակ
Համայնք
Ամասիա
Բնակավայր
Մեղրաշատ
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 171
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Մեղրաշատ գյուղը գտնվում է Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 8 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը գտնվում է Ախուրիկ գետի վերին հոսանքում, մեղմաթեք հարթավայրում՝ ծովի մակարդակից 1750 մ բարձրության վրա։ 

Գյուղում լավ զարգացած է անասնապահությունը, մեղվաբուծությունը, բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը, կան շատ բերրի այգիներ։ Մարզադահլիճի վերակառուցման շինաշխատանքներ են կատարվում։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։

Բնակավայրում գործում է քարի մշակման արտադրամաս: Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների, ճակնդեղի մշակությամբ, խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։

Մարզ
Շիրակ
Համայնք
Արթիկ
Բնակավայր
Մեղրաշեն
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1248
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Մեղրաշենը գտնվում է Արագած լեռան հյուսիսային ստորոտում, ծովի մակարդակից 1600մ բարձրության վրա։ Տիրապետում են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։ Կլիման բարեխառն է։

Մարզ
Սյունիք
Համայնք
Մեղրի
Բնակավայր
Մեղրի
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 7
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 4126
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Մեղրին գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան տարածքում։ Մեղրիի միջով է հոսում նույնանուն գետը: Այն Սյունիքի մարզի հարավային սահմանապահ քաղաքներից է, որը տարածված է Մեղրի գետի աջ և ձախ ափերին, որոնք կոչվում են Մեծ և Փոքր թաղեր։ Քաղաքը պետական սահմանով և մայր Արաքս գետով բաժանվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Այստեղով է անցնում նաև Իրան-Հայաստան գազատարը:

Այստեղ աճում են անուշաբույր և քաղցրահամ մրգեր։ Վերջին տարիներին թուզ, նուռ, սերկևիլ, խաղող, դեղձ մրգատեսակներին ավելացել են մերձարևադարձային կուլտուրաներ` արքայանարինջ, կիվի, զեյթուն և այլն։

Առաջիկայում կկառուցվի հիվանդանոցի նոր տիպային շենք։ Կառուցվում է ագրոշուկան և կայանատեղին, վերանորոգվում է քաղաքային զբոսայգին և մանկապարտեզը։

Մարզ
Լոռի
Համայնք
Տաշիր
Բնակավայր
Միխայելովկա
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 888
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Միխայլովկա բնակավայրը գտնվում է Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից 59 կմ հեռավորության վրա: Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1520մ: Գյուղը հյուսիսից և արևմուտքից շրջապատված է Վիրահայոց լեռներով։ Կլիման բարեխառն է։

Բնակավայրը գազաֆիկացված է և էլեկտրաֆիկացված։

Մարզ
Լոռի
Համայնք
Ալավերդի
Բնակավայր
Մղարթ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 435
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Լոռու մարզի Մղարթ բնակավայրը տեղակայված է  համայնքի կենտրոնից 23 կմ հեռավորության վրա, Շեկաղբյուր լեռան հարավային լանջին։ Միջպետական նշանակության ավտոճանապարհից հեռու է 19 կմ, մոտակա երկաթուղային կայարանից՝  20 կմ: