Գտնվում է Գուգարաց լեռների արևմտյան մասում, Մարց գետի աջափնյա լեռնակողին։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 1560 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 54 կմ հյուսիս-արևելք։ Բնակավայրը սահմանակից է Լորուտ և Աթան գյուղերին:
Շամուտում ավարտին են հասցվել ջրատարի վերանորոգման աշխատանքները։ 2022 թ. Շամուտն ավելացվել է ՔՈԱՖ-ի ՍՄԱՐԹ կենտրոնի շահառու համայնքների թվին՝ հնարավորություն ընձեռելով գյուղի երիտասարդներին ժամանակակից բազմակողմանի կրթություն ստանալ, իսկ բնակիչներին՝ մասնակցել կենտրոնում կազմակերպվող միջոցառումներին ու օգտվել կենտրոնի Մանկան զարգացման անկյան, հոգեբանական և սոցիալական աշխատանքի ծառայություններից։
Շատին բնակավայրը գտնվում է Եղեգիս խոշորացված համայնքում, Արփա գետի աջակողմյան Եղեգիս վտակի ափին։ Բնակավայրը ծովի մակարդակից բարձր է 1300-1350 մ։ Բնակավայրի տարածքը ձգվում է Եղեգիս գետի երկայնքով, նրա երեք վտակների հատման տեղում։
Գյուղով անցնում է մարզկենտրոնն ութ գյուղերին միացնող միջմարզային ճանապարհը և դեպի Սևանի ավազան տանող բարեկարգ ճանապարհը։
Շատջրեք գյուղը տնվում է Վարդենիս քաղաքից 4 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա։
Ունի բարենպաստ տարածքներ անասնապահության և հողագործության զարգացման համար:
Շատջրեքի դպրոցում կառուցվել է խաղահրապարակ։
Շատվանը գտնվում է Վարդենիսից 4 կմ արևելք, ծովի մակարդակից 2004 մ բարձրության վրա։
Գյուղը լիարժեք ոռոգվում է, վերականգված է համայնքի ջրամբարը: Շատվանում Կարմիր խաչի հետ համաձայնեցված նոր ծրագիր է մեկնարկել՝ բուժակ մանկաբարձական կետ ստեղծելու համար։
Շաքի գյուղը գտնվում է Սիսիան քաղաքից մոտ 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Երևան-Գորիս ավտոճանապարհի աջ կողմում։ Ծովի մակարդակից բարձր է 1710 մ։ Բնակավայրի տարածքով հոսում է համանուն գետը, որի վրա էլ գտնվում են Շաքիի հայտնի ջրվեժը և Շաքիի ՀԷԿ-ը։
Ունի բարձրորակ բազալտի հանքեր: Ճանապարհն ասֆալտապատ է։
Շենաթաղ գյուղը գտնվում է Սիսիանից մոտ 16 կմ հարավ-արևելք, Լորաձոր գետի հովտում, ծովի մակարդակից մոտ 1760 մ բարձրության վրա։
Խմելու և ոռոգման ջրի խնդիր չկա: Ճանապարհները բարեկարգված են՝ ասֆալտապատ, գծանշված, ճանապարհային նշաններով, կա արտաքին լուսավորություն, հանքային աղբյուր: Գյուղում կա ՀԷԿ։
Շենավան բնակավայրը տեղակայված է Սպիտակ քաղաքից 7 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Փամբակ գետի ձախ ափին։ Մարզկենտրոն Վանաձոր քաղաքից հեռու է 28 կմ դեպի արևմուտք, մայրաքաղաք Երևանից հեռավորությունը 105 կմ է: Ծովի մակարդակից բարձր է 1700 մ:
Բնակավայրը հարուստ է իր մաքուր ու սառնորակ խմելու ջրերով։ Բնակավայրի շրջակայքով անցնում է «Շենավան» գետակը:
Սպիտակ քաղաքից մինչև բնակավայր տանող ճանապարհը ասֆալտապատ է, ամբողջությամբ անցկացված է գիշերային լուսավորության ցանց:
Շիկահողը գտնվում է մարզկենտրոն Կապանից 12 կմ դեպի հարավ-արևելք, ծովի մակարդակից 980 մետր բարձրության վրա։ Շիկահողի բնակիչները իրենց կաթը մթերում են Կապանում։
Սուբվենցիոն ծրագրով գյուղին տրամադրվել են շտապօգնության մեքենաներ։ Կառավարության ու միջազգային դոնորի համագործակցության արդյունքում համայնքը ստացել է մոտոբլոկներ ու խոտհնձիչներ:Շիկահողում պետության աջակցությամբ արևային ջրատաքացուցիչներ և տանիքների համար կայաններ են տեղադրվել։ Այստեղ նոր կառուցվող մանկապարտեզին կից կգործի նոր, բարեկարգ բուժկետ։
Շինուհայրը Սյունիքի ամենամեծ գյուղն է։ Գտնվում է ծովի մակարդակից մոտ 1500 մետր բարձրության, մարզկենտրոն Կապանից 68 կմ հեռավորության վրա։
Շեն ու զարգացած լինելու հանգամանքով պայմանավորված գյուղը ստացել է իր անունը։ Շինուհայրը գազաֆիկացված է։ Շինուհայրում մարդիկ հյուրատներ, սննդի կետեր են կառուցել և զբաղվում են առևտրով ու սպասարկման ոլորտով։ Բարեկարգվել է նաև Շինուհայրի նախակրթարանը, երաժշտական դպրոց է կառուցվել։
Շիշկերտ գյուղը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում՝ Ծավ գետի ձախակողմյան Շիշկերտ վտակի ձախ ափին՝ ծովի մակարդակից մոտ 1820 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 16 կմ դեպի հարավ-արևմուտք։
Շիշկերտում կա հյուրատուն, գյուղն ունի լավ ռեսուրս էկոտուրիզմի զարգացման համար։ Շիշկերտով է անցնում Խուստուփ տանող մեքենայի միակ ճանապարհը, սա նպաստում է գյուղի ակտիվ շարժին։ Գյուղը հայտնի է իր ջրվեժով։
Բնակավայրը գտնվում է Շիրակի մարզի հյուսիս-արեվելյան մասում։ Բարձրությունը ծովի մակերևույթից 1620 մ է։ Կլիման բարեխառն լեռնային է։ Շիրակում մանկապարտեզ է կառուցվել: Այն ունի բոլոր հարմարությունները։ Կառավարության աջակցությամբ մանկապարտեզին տրամադրվել է նոր գույք։
Շիրակամուտ բնակավայրը գտնվում է Սպիտակ համայնքում՝ Փամբակ գետի վերին հովտում: Ծովի մակերևույթից բարձր է 1670մ։ Վարչական տարածքը կազմում է 2668,19հա, որից գյուղի բնակատեղը՝ 140հա:
Գյուղը սահմանակից է Մեծ Պարնի, Գեղասար, Կաթնաջուր և Գոգարան գյուղերին:
Բնակավայրով է անցնում Վանաձոր-Գյումրի ավտոմայրուղին և երկաթգիծը՝ Նալբանդ կայարանով: