Նոր Խաչակապ բնակավայրը գտնվում է ՀՀ հյուսիս-արևմտյան մասում, Սպիտակ քաղաքից 9 կմ հեռավորության վրա: Բնակավայրը սահմանակից է արևմուտքից Արջհովիտ բնակավայրին, հյուսիսից՝ Արջուտ բնակավայրին, հարավից և արևելքից՝ Լեռնապատ բնակավայրին: Նոր Խաչակապ բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1450մ բարձրության վրա:
Բնակավայրի տարածքով հոսում է Փամբակ գետը: Բնակավայրը շրջապատված է անտառներով: Կլիման չոր ցամաքային է:
Բնակավայրը գտնվում է հարթավայրում`ծովի մակարդակից մոտ 1700մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է։ Նոր Կյանքն ունի հիմնանորոգված միջնակարգ դպրոց, բուժկետ, կապի հանգույց։ Արթիկ քաղաքին և մարզկենտրոնին կապող բոլոր ճանապարհները ասֆալտապատ են և բարեկարգ, ենթակառուցվածքները՝ հեշտ հասանելի։
Նորաբակ գյուղը գտնվում է Վարդենիս քաղաքից մոտ 10 կմ հարավ-արևելք։ Ընդգրկված է Գեղամասար համայնքում:Բնակեցվել է 5-րդ դարից, Նորաբակ է վերանվանվել 1991 թ.: Բնակավայրը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։
Գյուղում վերանորոգվում է դպրոցը: 10 բիզնես նախաձեռնություններ ստացել են աջակցություն, փողոցային լուսավորության համակարգերը արդիականացվել են, գյուղմթերքի վաճառքի համար կառուցվել է լոգիստիկ կենտրոն: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից գյուղում իրականացվում են մի շարք բարեփոխումներ։
Նորաբակ գյուղն անասնապահությամբ և կաթի վերամշակումով զբաղվելու լավագույն վայրերից մեկն է հանրապետությունում։
Նորակերտ բնակավայրը գտնվում է Վարդենիս քաղաքից 13 կմ դեպի հյուսիս արևմուտք, Սևանա լճի արևելյան ափից 4 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից 1978 մետր բարձրության վրա: Հիմնադրվել է 1927 թվականին։
Գործում է խմելու ջրատար, ոռոգման համակարգ։ Գյուղը գազաֆիկացված է։
Նորամուտը գտնվում է Լոռի գետի ափին, Տաշիր քաղաքից 14 կմ դեպի հարավ-արևմուտք: Կլիման բարեխառն է
Նորաշեն բնակավայրը տեղակայված է Սևանա լճի արևմտյան ափին, ծովի մակարդակից 1940մ բարձրության վրա: Բնակավայրը արևելքից սահմանակից է Ծովազարդ բնակավայրին, իսկ հյուսիս-արևմուտքից Չկալովկա բնակավայրին: Հեռավորությունը համայնքային կենտրոնից 12կմ է։
Գյուղը գազաֆիկացված է։
Նորաշենի փողոցները բարեկարգ են, ունի փողոցային լուսավորության համակարգ։
Նորաշեն գյուղը տեղակայված է Շարայի լեռան լանջին: Գտնվում է ծովի մակարդակից 1950 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է:
Նորաշեն գյուղի հեռավորությունը Երևանից կազմում է 214 կմ, մարզկենտրոնից՝ 63 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 3 կմ: Գյուղը սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը:
Նորաշեն գյուղն ապահովված է խմելու և ոռոգման ջրով, գազաֆիկացված է, խմելու ջրագծերը վերանորոգվել են, փողոցները ասֆալտապատ են, կա ակումբ, որտեղ հավաքվում են գյուղի մարդիկ: Նորաշենում նոր մանկապարտեզ է կառուցվում։ Ձեռք է բերվել գյուղտեխնիկա։
Խոշոր աջակցության ծրագրեր են անցկացվում ՄԱԿ-ի և ՀՕՖ-ի կողմից։
Նորաշեն գյուղը գտնվում է Տաշիր քաղաքից մոտ 6 կմ հյուսիս-արևելք։ Բնակավայրը գազաֆիկացված է։ Լուսավորված է, լուծված է ջրի հարցը։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ։
Ջրամատակարարման ցանցի բարելավման, ճանապարհաշինարարական աշխատանքներ են կատարվում։ 2016 թ. եկեղեցի է կառուցվել։
Նորաշենիկ գյուղը մարզկենտրոն Կապանից հեռու է 6 կմ դեպի հյուսիս-արևմուտք, գտնվում է ծովի մակարդակից 1000-1100 մ բարձրության վրա:
Գործում են ջրամատակարարման և ոռոգման համակարգերը։ Նորաշենիկն ունի վերանորոգված խաղադաշտ, ամբողջությամբ վերանորոգվել են գյուղի տների տանիքները և վարչական շենքը։
Նորաշենիկում ավանդաբար կազմակերպվում է «Կորկոտի փառատոն»․ սա ապահովում է գյուղի գրավչությունը զբոսաշրջության տեսանկյունից։
Նորավան բնակավայրը տեղակայված է Արմավիրի մարզում, գտնվում է ծովի մակերևույթից 870 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։
Նորավանը նոր բնակավայր է, գտնվում է ծովի մակարդակից մոտ 1700 մ բարձրության, մարզկենտրոն Կապանից 84 կմ հեռավորության վրա։
Գազաֆիկացված է, ունի շուրջօրյա ջրամատակարարում, գործում է կենտրոնացված ջրահեռացում, ունի ոռոգման համակարգ։ Վերանորոգվել է Նորավանի մանկապարտեզը, երեխաների համար նոր, բարեկեցիկ միջավայր ապահովելու նպատակով արդիականացվել է նաև նախակրթարանի գույքը։ Նորավանում մենկնարկել են նոր կրթահամալիրի շինաշխատանքները։