Շիրակավան գյուղը գտնվում է Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանում, Երևան-Գյումրի երկաթուղու ձախ կողմում, Մարալիկ քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Գյուղն ունի բերրի դաշտեր, տրամադրվել է գյուղտեխնիկա։
Բնակավայրը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում, մարզկենտրոնից՝ 46 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Շնող բնակավայրը գտնվում է Գուգարաց լեռնաշղթայի արևելյան մասում՝ Դեբեդ գետի աջափնյա սարավանդի և հարակից ձորերով ու բլուրներով պատած բարդ ռելիեֆով տարածքի վրա: Վերջինս հյուսիս-արևմուտքից կտրվում է Դեբեդի կիրճով: Համայնքը տեղակայված է Դեբեդի վտակ Շնող գետի աջ ափին, Ալավերդի քաղաքից 18 կմ հեռավորության վրա՝ լեռնային անտառոտ վայրում: Կլիման բարեխառն է, չափավոր ու մեղմ ձմեռներով, մոտիկ է չոր արևադարձայինին: Ծովի մակերևույթից բարձր է 670 մ-ով:
Գյուղը շրջապատող անտառները հարուստ են արժեքավոր ծառատեսակներով, վայրի պտուղներով, հատապտուղներով, անասնակերով: Լեռնալանջերը, նախալեռնային տարածքները, գետահովիտները պատված են արգավանդ, բարեբեր հողատարածություններով:
Շողակաթ գյուղը գտնվում է Սևանա լճի ափից 200 մ հեռավորության վրա: Գյուղի միջով է անցնում Երևան-Սոթք ավտոճանապարհը և Երևան-Սոթք երկաթուղին։
Շողակաթում բարելավվել են ճանապարհները, տեղադրվել են մի քանի հեկտար արևային ֆոտովոլտային կայաններ, լուսավորության ցանց, վերանորոգվել են գյուղի բազմաբնակարան շենքերը, ապահովված է արտաքին լուսավությամբ, ջրագծեր են կառուցվել։ Լուծվել է գազիֆիկացման հարցը։
Սյունիքի մարզի նոր բնակավայրերից է։ Աշխարհագրորեն տեղակայված է Որոտան գետի վտակ Շուռնուխ գետի ափին։ Գտնվում է Գորիս-Կապան ավտոճանապարհի վրա։
Շուռնուխ գյուղում նոր թաղամաս է կառուցվել՝ նոր տներով, անասնագոմերով, ապաստարաններով, ստորգետնյա խաղասրահներով։ Ընթացքի մեջ են ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները։ Կլուծվի նաև միջճանապարհային արտաքին լուսավորության, ջրամատակարարման, կանաչապատման հարցը։
Շուռնուխ, Որոտան և Բարձրավան տանող ճանապարհներն ամբողջությամբ կառուցված են։ Լուծված է գյուղի լուսավորության հարցը։ Վերանորոգվել է Շուռնուխի վարչական շենքը:Գործում են մարզկենտրոն տանող անվճար ավտոբուսներ։
Շվանիձորը Մեղրու տարածաշրջանի ամենաբարեկարգ գյուղերից մեկն է։ Հայաստանի տաք գոտիներից է. կլիման նպաստավոր է, աճում է արևադարձային ցանկացած միրգ, բանջարեղեն։
Գյուղում նոր թափ է առել շինարարությունը։ Կառուցվել է ջրավազան, լուծվել է ջրի հարցը։ Ոռոգման հարցը լուծված է, աշխատում է կանոնավոր երթուղի։ Ունի արտաքին լուսավորություն։ Գյուղում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։
Շրվենանց գյուղը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում՝ Խոտանան գետի ձախափնյա լեռնալանջին՝ ծովի մակերևույթից 1100-1150 մ բարձրության վրա, Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից 7 կմ դեպի հյուսիս։
Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունը և դաշտավարությունը:
Բնակավայրը գտնվում է Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում Գյումրի քաղաքից 5 կմ հյուսիս արևմուտք, Ախուրիկ գետի հովտում։ Ողջի բնակավայրը սահմանից հեռու է 500 կմ, սակայն սահմանամերձի կարգավիճակ չունի։ Բնակավայրը ապահովված է խմելու և ոռոգման ջրով։ Համայնքի բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ, կերային կուլտուրաների աճեցմամբ և պտղաբուծությամբ։ Վերանորոգվել է Ողջի բնակավայրի ոռոգման և խմելու ջրի ցանցը, իսկ սուբվենցիոն ծրագրով՝ լուսավորությունը։
Ոչեթին գտնվում է Սյունիքի մարզի Քաջարանի տարածաշրջանում, Գեղի գետի աջ ափին, ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա։
Բնակավայրը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագածի հարավարևմտյան լանջին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 57 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։
Բնակավայրը գտնվում է Ախուրյան գետի աջ ափին, ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա։ Ոսկեհասկը նախկինում եղել է ծովի հատակ, որի վառ ապացույցն է բլուրների վրայի ավազները։ Ք. ա. 2-1 հազարամյակներում Ոսկեհասկից 1 կմ դեպի հյուսիս եղել է ամրոց, իսկ շուրջը տարածվել է բնակավայր։
Ոսկեպար գյուղը գտնվում է ՀՀ պետական սահմանից 2.5 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից՝ 850 մ բարձրության վրա։
Համայնքային ճանապարհները ասֆալտապատ են։ Ենթակառուցվածքների տեսակետից գյուղը զարգացած է․ հասանելի է հեռուստատեսությունը, համացանցը, ռադիոն։ Ապահովված է էլեկտրաէներգիայով, առկա է գազամատակարարում և ջրամատակարարում։ Առկա է արտաքին լուսավորություն։
Ոսկեպարում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով ներդրումներ են կատարվել։