Բնակավայրը գտնվում է Մոսկվա-Երևան երկաթուղու, Հայաստան-Վրաստան ավտոմայրուղու, հարևան գյուղերի հետ կապող միջհամայնքային ճանապարհների վրա: Կլիման բարեխառն լեռնային է։ Բնակավայրը եղել է քաղաքատիպ ավանի կարգավիճակով՝ ունեցել է գործող խոշոր քարհանք, գործարաններ, կարի արտադրամաս, հանրապետության ամենախոշոր կաթսայատունը, խոշոր ջերմատնային տնտեսություն, խոշոր անասնապահական համալիր, կոլտնտեսություն:
Մաստարա, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագածի հարավ֊արևմտյան փեշերին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 58 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1750 մետր։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, մանկապարտեզ, կենցաղսպասարկման տաղավար, կապի բաժանմունք, բուժկայան։ Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Բնակավայրը տեղակայված է Շիրակի մարզում՝ Արագած լեռան արևմտյան լանջին՝ ծովի մակարդակից 1720 մ բարձրության վրա: Տեղանքի կլիման խոնավ մայրցամաքային է՝ մեղմ և զով ամառներով և ցրտաշունչ ձմեռներով:
Մարգահովիտ բնակավայրը տեղակայված է Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 18-րդ կիլոմետրի վրա, ծովի մակարդակից 1760մ բարձրության վրա։ Հարավային կողմում բարձրանում է Փամբակի լեռնաշղթան` Թեժլեռ գագաթով, որի լանջերը ծածկված են սաղարթախիտ անտառներով ու ալպյան արոտավայրերով: Փամբակի լեռնաշղթայի Արխաշանի լեռնանցքով անցնում է Մարգահովիտ- Մեղրաձոր- Հրազդան ռազմաբանուկ ավտոխճուղին: Գյուղի հյուսիսային կողմով ձգվում է Գուգարաց լեռնաշղթան:
Մարգահովիտն ամբողջությամբ լուսավորված է, գլխավոր փողոցերը՝ ասֆալտապատ են, մի քանի փողոց՝ տուֆապատված։
Բնակավայրը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1620 մ։
Կլիման բարեխառն լեռնային է։ Մարմաշենում կա ոռոգման համակարգ, անջրդի հողեր չկան։ Աշխատանքների իրականացման ընթացքում գյուղում ստեղծվել են աշխատատեղեր, տրամադրվել է գյուղտեխնիկա։
Մարմաշեն բնակավայրում բացվել է մանկապարտեզ: Այն ունի բոլոր հարմարությունները։ Կառավարության աջակցությամբ մանկապարտեզին տրամադրվել է նոր գույք։
Մարտիրոս գյուղը գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի մարզում, Վայքի լեռների հյուսիսային լանջին, մարզկենտրոնից 31 կմ
հարավ-արևելք։ Գյուղը բաղկացած է հին և նոր բնակավայրերից, գտնվում է Գոգի լեռան ստորոտում, ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա։ Կլիման մեղմ է։
Գյուղն ապահովված է ոռոգման, խմելու ջրերով։ Գյուղ մտնող ճանապարհը ասֆալտապատ է, Մարտիրոսը լուսավորված է LED լամպերով։
Մարտունի բնակավայրը գտնվում է Սևանի ավազանի հարավային մասում Գեղամա և Վարդենիսի լեռնավահանների միջև՝ ծովի մակադակից 1920- 2020մ բարձրությունների վրա։ Տարածքի կլիման բարեխառն լեռնային է։
Մարտունին գազաֆիկացված է, ապահովված խմելու և ոռոգման ջրով։
Մարտունին գտնվում է Ճամբարակ քաղաքից 6 կմ հյուսիս-արմուտք, Գետիկ գետի երկու ափերին։
Կառուցված է գյուղի լուսավորության ցանցը։ Գյուղում տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվում են զարգացման ծրագրեր։ Մարտունի գյուղում գործում է էկո-ակումբ։
Մարց բնակավայրը գտնվում է Ալավերդի քաղաքից 16 կմ հարավ-արևելք, Մարցի սարավանդին, Մարց գետի աջափին, ծովի մակերևույթից 1050 մ բարձրության վրա: Մարցի տարածքի բնական բուսածածկն անտառային է: Բնակավայրի հեռավորությունը տարածաշրջանային կենտրոն Ալավերդի քաղաքից՝ 25 կմ, համայնքի կենտրոնից` 8 կմ: Բնակավայրը սահմանակից է Լորուտ, Դսեղ, Քարինջ գյուղերին:
Գյուղի տարածքով է անցնում Ալավերդու հանքաբեր գոտու Մարցի գետ - Պրիվոլնոյե ենթագոտու մի մասը, որը հարուստ է անագի հանքավայրերով: Մարցի շրջակայքում կա ոսկու բազմամետաղային խոշոր հանքավայր:
Մաքենիս գյուղը գտնվում է Վարդենիս քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 2200 մ բարձրության վրա։
Գյուղը գազաֆիկացված է։ Մաքենիս համայնքը սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում այս տարի կունենա հանդիսությունների սրահ: Սուբվենցիոն ծրագրով վերակառուցվել է ոռոգման ջրի ջրագիծը։
Մաքենիս գյուղը հայտնի է Մաքենյաց վանքով, որը 9-10-րդ դդ. եղել է Գեղարքունիք գավառի ամենանշանավոր կրոնական- մշակութային կենտրոնը:
Մեդովկան գտնվում է Տաշիր քաղաքից 2 կմ արևելք։ Կլիման բարեխառն է։ Բարձրությունը ծովի մակարդակից 1550 մետր:
Գյուղը գազաֆիկացված է։ Ճանապարհաշինարարական աշխատանքներ են կատարվում։ Մեդովկայում մոդուլային տիպի գերժամանակակից դպրոց է կառուցվել՝ իր բոլոր ենթակառուցվածքներով։
Մեծ Այրում գյուղը գտնվում է Դեբեդ գետի ձախ կողմում, Ալավերդի քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 700 մետր բարձրության վրա, կլիման՝ բարեխառն լեռնային։ Բարեխառն կլիմայական պայմանները և բնությունը բարենպաստ պայման են հանդիսանում էկոտուրիզմը զարգացնելու համար:
Գյուղը գազաֆիկացված է, առկա է ոռոգման համակարգ։ Կառավարության աջակցությամբ նոր մանկապարտեզ է կառուցվել, տրամադրվել է նոր գույք։ Լուծված է ջրի խնդիրը, կառուցվել է ներքին ցանց։ Կատարվել են փողոցային լուսավորության, կանգառների տեղադրման աշխատանքներ։ Լուծված է նաև տրանսպորտի հարցը, ճանապարհներն ասֆալտապատված են։