Հովունի գյուղը գտնվում է Շիրակի դաշտում`Ախուրյան գետի աջ ափին։ Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, հաստատուն ձնածածկույթով: Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, շաքարի ճակնդեղի, կերային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։
Հովունի բնակավայրում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ։ Հիմնանորոգվում և ասֆալտապատվում է նաև Հովունիի Սուրբ Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհը: Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովունի բնակավայրում հիմնանորոգումից հետո բացվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Բնակավայրը գտնվում է հարթավայրում` Մանթաշ գետի աջ ափին, ծովի մակարդակից մոտ 1520 մ բարձրության վրա՝ : Կլիման բարեխառն է:
Հովտաշենն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ։ Արթիկ քաղաքին և մարզկենտրոնին կապող բոլոր ճանապարհները ասֆալտապատ են և բարեկարգ, ենթակառուցվածքները՝ հեշտ հասանելի։
Գտնվում է Ամասիա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք: Գյուղը տեղակայված է Ախուրյան գետի ձախափնյա հովտում, Եղնախաղի լեռնազանգվածի արևելյան ստորոտում` ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա:
Ունի սառնորակ աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր: Գյուղի արոտավայրերը ջրարբիացվել են։ Կենդանիների համար տեղադրվել են խմոցներ, որոնք էականորեն կնպաստեն անասնաբուծության զարգացմանը։ Կառավարության սուբվենցիոն ծրագրով Հովտունում նոր դպրոց է կառուցվել։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։
Հովքը Տավուշի մարզի Դիլիջան համայնքի գյուղական բնակավայր է։ Տեղակայված է Դիլիջան–Իջևան ճանապարհի հարևանությամբ՝ Դիլիջանից մոտ 25 կմ, Իջևանից՝ մոտ 12–17 կմ հեռավորության վրա։ Գյուղը գտնվում է մոտ 1,190–1,200 մ բարձրության վրա։
Հովքը գազաֆիկացված է։
Հորադիս գյուղի հեռավորությունը մայրաքաղաքից 158 կմ է, մարզկենտրոնից՝ 31 կմ, Վայքից՝ 16 կմ: Գյուղի վարչական տարածքը կազմում է 2.667.77 քառ. կմ:
Փաստացի գյուղում կա 12 տնտեսություն։ Հարևան Ազատեկի բնակիչները ևս Հորադիսի տարածքն օգտագործում են որպես արոտավայր։ Բնակչությունը զբաղվում էր անասնապահությամբ և ծխախոտագործությամբ։
Գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքում՝ Եղեգնաձոր-Սելիմ մայրուղու հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից 23 կմ, հանրապետական նշանակության ճանապարհից`12 կմ հեռավորության, ծովի մակարդակից 1880 մ բարձրության վրա։
Հորբատեղում է գտնվում Հորբատեղի գեյզերը, որը նպաստել է զբոսաշրջիկների մեծաքանակ հոսքին դեպի համայնք։ Ճանապարհները հիմնանորոգված են, գյուղն ապահովված է արտաքին լուսավորությամբ։ Ճանապարհի վերականգնման շրջանակներում կատարվել են ջրահեռացման համակարգի վերականգնման, ասֆալտապատման և այլ աշխատանքներ:
Կլիման նպաստավոր է գյուղատնտեսության, այգեգործության, հացահատիկային, կերային մշակաբույսերի աճեցման համար։ Բնակավայրում կապի և հեռահաղորդակցության խնդիր չկա։
Հորս գյուղը գտնվում է մարզկենտրոնից 24 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 1550 մ բարձրության վրա։ Գյուղը սահմանակից է Շատին, Սալլի և Թառաթումբ համայնքներին, գյուղից վերև Գնդասար լեռն է՝ 2960 մ բարձրությամբ։ Գյուղը վերաբնակեցվել է 1918 թվականին։
Ապահովված է ոռոգման և խմելու ջրերով, կան նաև աղբյուրներ։ Հորսում նոր ՀԷԿ է կառուցվում։ Հորս բնակավայրում գործում է հասարարակական տրանսպորտ, բնակավայրում կապի և հեռահաղորդակցության խնդիր չկա։
Հրազդան քաղաքը տեղակայված է Երևանից 45 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից 1600-1750 մ բարձրության վրա` զառիթափ լանջերով և փոքրիկ հարթ տեղամասերով տեղանքում: Առավելագույն բարձր կետը Թեժ լեռան կատարն է` 3101 մ: Հրազդան քաղաքի ձգվածությունը կազմում է մոտ 25 կմ: Քաղաքի գրեթե կենտրոնում է գտնվում Սևան-Հրազդան կասկադի և համապատասխան հիդրոհամակարգի կարևոր ջրամբարը։
Հրազդան քաղաքի հարավային մասով է անցնում Երևան-Սևան միջպետական մայրուղին, Երևան-Ծաղկաձոր, Երևան-Հանքավան ճանապարհները:
Քաղաքի փողոցները բարեկարգ են, անցկացված է լուսավորության համակարգ, իրականացվում է կանոնավոր աղբահանություն։
Ձագիկավանը Քաջարան համայնքի հնագույն գյուղերից է։ Ձագիկավանում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։ Գյուղը ապահովված է արտաքին լուսավորությամբ։
«Խմելու ջրամատակարարման համակարգերի կառուցման աշխատանքներ» ծրագրով համայնքի ջրամատակարարման բարելավման նպատակով գետային ջրընդունիչ և առաջնային պարզարան է կառուցվում։ Ապահովված է փողոցային լուսավորությամբ։
Բնակավայրը գտնվում է Արագած սարի արևմտյան ստորոտում ծովի մակերևույթից շուրջ 1750 մետր բարձրության վրա: Ձիթհանքովի պատմությունը և պահպանված պատմամշակութային արժեքները՝ ձիթհանները, թույլ են տալիս գյուղում զարգացնել մշակութային տուրիզմը։
Ձյունաշող գյուղը գտնվում է Տաշիր քաղաքից մոտ 15 կմ հյուսիս-արևմուտք՝ ծովի մակարդակից 1590 մ բարձրության վրա: Ձյունաշող է վերանվանվել 1991 թ.։
Բնակավայրում գազաֆիկացման, ճանապարհաշինարարական աշխատանքներ են կատարվում։
Ձորագետ բնակավայրը գտնվում է Վանաձոր-Ալավերդի Մ-6 միջպետական ճանապարհի վրա,որի հեռավորությունը մարզկենտրոնից 30կմ է: Համայնքով անցնում է Հարավ կավկասյան միջպետական նշանակության երկաթուղին: Բնակավայրը ծովի մակարդակից բարձր է 870 մ:
Բնակավայր բաղկացած է երկու բնակավայրից, մեկը մյուսից գտնվում է 2 կմ հեռավորության վրա: Մի բնակավայրով հոսում է Փամբակ գետը, իսկ մյուսով` Ձորագետ գետը: Համայնքի ներսում հատվում են այդ երկու գետերը, որտեղից էլ սկիզբ է առնում Դեբետ գետը։
Վանաձոր քաղաքից մինչև բնակավայր տանող ճանապարհը ասֆալտապատ է, ամբողջությամբ անցկացված է գիշերային լուսավորության ցանց: