Բնակավայրեր

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսված են բնակավայրեր, որտեղ տեղահանված անձանց տրամադրվող աջակցության չափն ավելի շատ է, քան ՀՀ մյուս բնակավայրերում։ Կից ներկայացված են այդ բնակավայրերը

Արտոնյալ աջակցությամբ բնակավայրերի ցանկ

Մարզ
Տավուշ
Համայնք
Բերդ
Բնակավայր
Նորաշեն
Մանկապարտեզներ 2
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1482
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Նորաշեն գյուղի հեռավորությունը Երևանից կազմում է 214 կմ, մարզկենտրոնից՝ 63 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 3 կմ: Գյուղը սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը:

Նորաշեն գյուղն ապահովված է խմելու և ոռոգման ջրով, գազաֆիկացված է, խմելու ջրագծերը վերանորոգվել են, փողոցները ասֆալտապատ են, կա ակումբ, որտեղ հավաքվում են գյուղի մարդիկ: Նորաշենում նոր մանկապարտեզ է կառուցվում։ Ձեռք է բերվել գյուղտեխնիկա։

Խոշոր աջակցության ծրագրեր են անցկացվում ՄԱԿ-ի և ՀՕՖ-ի կողմից։

Մարզ
Լոռի
Համայնք
Տաշիր
Բնակավայր
Նորաշեն
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 867
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Նորաշեն գյուղը գտնվում է Տաշիր քաղաքից մոտ 6 կմ հյուսիս-արևելք։ Բնակավայրը գազաֆիկացված է։ Լուսավորված է, լուծված է ջրի հարցը։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ։ 

Ջրամատակարարման ցանցի բարելավման, ճանապարհաշինարարական աշխատանքներ են կատարվում։ 2016 թ. եկեղեցի է կառուցվել։  

Մարզ
Սյունիք
Համայնք
Կապան
Բնակավայր
Նորաշենիկ
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 105
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Նորաշենիկ գյուղը մարզկենտրոն Կապանից հեռու է 6 կմ դեպի հյուսիս-արևմուտք, գտնվում է ծովի մակարդակից 1000-1100 մ բարձրության վրա:

Գործում են ջրամատակարարման և ոռոգման համակարգերը։ Նորաշենիկն ունի վերանորոգված խաղադաշտ, ամբողջությամբ վերանորոգվել են գյուղի տների տանիքները և վարչական շենքը։ 

Նորաշենիկում ավանդաբար կազմակերպվում է «Կորկոտի փառատոն»․ սա ապահովում է գյուղի գրավչությունը զբոսաշրջության տեսանկյունից։

Մարզ
Արմավիր
Համայնք
Արմավիր
Բնակավայր
Նորավան
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1848
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Նորավան բնակավայրը տեղակայված է Արմավիրի մարզում, գտնվում է ծովի մակերևույթից 870 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։

Մարզ
Սյունիք
Համայնք
Սիսիան
Բնակավայր
Նորավան
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 352
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Նորավանը նոր բնակավայր է, գտնվում է ծովի մակարդակից մոտ 1700 մ բարձրության, մարզկենտրոն Կապանից 84 կմ հեռավորության վրա։ 

Գազաֆիկացված է, ունի շուրջօրյա ջրամատակարարում, գործում է կենտրոնացված ջրահեռացում, ունի ոռոգման համակարգ։ Վերանորոգվել է Նորավանի մանկապարտեզը, երեխաների համար նոր, բարեկեցիկ միջավայր ապահովելու նպատակով արդիականացվել է նաև նախակրթարանի գույքը։ Նորավանում մենկնարկել են նոր կրթահամալիրի շինաշխատանքները։

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Գավառ
Բնակավայր
Նորատուս
Մանկապարտեզներ 2
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 6732
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Նորատուս գյուղը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Գավառագետի ափին, Գացառ քաղաքից 5 կմ հյուսիս-արևելք։

Մարզ
Սյունիք
Համայնք
Մեղրի
Բնակավայր
Նռնաձոր
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 176
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Նռնաձորը գտնվում է ծովի մակարդակից 650 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 97 կմ հեռու։ 

Գյուղում լուծվել է ոռոգման և խմելու ջրի հարցը։ Նռնաձորը ամբողջությամբ լուսավորվել է, կառուցվել է խաղահրապարակ։
Նռնաձորում գործում է երթուղային տաքսի։ Նոր թաղամաս է կառուցվում (այն բնակեցվելու է ԼՂ-ից տեղահանված ընտանիքներով)։

Մարզ
Լոռի
Համայնք
Վանաձոր
Բնակավայր
Շահումյան
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 2491
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Շահումյան բնակավայրը գտնվում է Վանաձոր-Դիլիջան մայրուղու 1-ին կիլոմետրի աջ ու ձախ կողմում։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1450-1800մ բարձրության վրա, վարչական տարածքում են գտնվում Մայմեխ և Թեժ լեռ սարերը։ Բնակավայրը անտառամերձ է, հիմնականում սոճիներով շրջապատված։ Շահումյանով են հոսում Տանձուտ և Ղարփի գետերը։ Բնակավայրը հարուստ է սառնորակ աղբյուրներով։

Բնակավայրի կլիման վերջին տարիներին խիստ փոփոխվել է ՝ ձմեռը մեղմ, ամառը՝ զով, տեղումների քանակը առատ՝մարտ-հուլիս ամիսներին։ 

Մարզ
Սյունիք
Համայնք
Սիսիան
Բնակավայր
Շաղատ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 756
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Շաղատը գտնվում է ծովի մակարդակից 1750 մետր բարձրության, մարզկենտրոն Կապանից՝ 123 կմ հեռավորության վրա։ Որպես բնակավայր գոյություն է ունեցել դեռ վաղ միջնադարում։ 

Գյուղում կա ջրամատակարարում, ոռոգման ջուր: Գյուղում կան մի քանի ՀԷԿ-եր։ Շաղատ բնակավայրում ընթանում են խմելու և ոռոգման ջրագծերի վերանորոգման աշխատանքներ։ 

Մարզ
Շիրակ
Համայնք
Ամասիա
Բնակավայր
Շաղիկ
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 34
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Շաղիկը գտնվում է Արփի լճի (մեծությամբ 2-րդը՝ Սևանից հետո) հարավարևմտյան ափին, ծովի մակարդակից բարձր է 2050 մ:

Գյուղում բնակություն են հաստատել Վրաստանի Նինոծմինդայի շրջանից և Բաղրամյանի շրջանի Դալարիկ գյուղից տեղափոխված հայեր։ Գյուղում կան աղբյուրներ։

Ամբողջովին Էկոգյուղ է։ Գազաֆիկացված է։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։

Մարզ
Սյունիք
Համայնք
Սիսիան
Բնակավայր
Շամբ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 405
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Շամբ գյուղը գտնվում է Որոտանի վրա կառուցված նույնանուն Շամբ ջրամբարի հյուսիսային ափին՝ ծովի մակարդակից 1340-1400 մ բարձրության վրա։ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 25 կմ դեպի հարավ-արևելք։ 

Շամբն ունի բերրի դաշտեր, ջրամբարը լուծում է նաև ոռոգման հարցը։ Շամբում կան բազմաբնակարանային շենքեր: Բնակիչներից շատերը աշխատում են ՀԷԿ-ում, ջրամբարի պատվարում, պահածոների և հանքային ջրերի գործարաններում։

Մարզ
Լոռի
Համայնք
Ալավերդի
Բնակավայր
Շամլուղ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 509
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Շամլուղ քաղաքը գտնվում է մարզկենտրոնից 71 կմ հյուսիս-արևելք, Լալվար սարի ստորոտում՝ Դեբեդի ձախ ափին՝ ծովի մակերևույթից 1200-1300 մ բարձրության վրա, դիրքը՝ հյուսիս – արևելք: Գտնվում է նախալեռնային գոտում, տարածքը՝ 65 քառ. կմ է: Բնակավայրում հիմնականում մեղմ, զով ամառ և տաք ձմեռ է լինում:

Շամլուղի վարչական կազմի մեջ են մտնում Բենդիկ և Վերին Ախթալա գյուղերը, Ջիլիզայի անտառային տնտեսությունը: 

Բնակավայրը գազաֆիկացված է։ 28 կմ ջրագիծ է կառուցվել։ Բարենորոգվել է դպրոցի տանիքը, դպրոց տանող ճանապարհը, զբոսայգին, կատարվել են փողոցային լուսավորության, կանգառների տեղադրման աշխատանքներ։ Շամլուղում նոր մանկապարտեզ է բացվել, կառուցվել է զրուցարան։