Չիվա գյուղը գտնվում է Վայոց Ձոր մարզի հարավ-արևմտյան մասում, Եղեգնաձոր-Երևան մայրուղու վրա, Ելփին գետի աջ ու ձախ ափին, ծովի մակարդակից բարձր է 1116 մ։ Չիվայի ձորը հայտնի է բազմատեսակ պտղատու այգիներով։
Ապահովված է ոռոգման և խմելու ջրերով, գազաֆիկացված է, լուսավորության նոր համակարգ է դրված, ասֆալտապատվել են ճանապարհները, տրամադրվել է գյուղխտենիկա։ Նորոգվում են պուրակները, մանկապարտեզը, գործում է կանոնավոր երթուղի դեպի շրջկենտրոն։
Չկալով բնակավայրը տեղակայված է Երևան-Վանաձոր-Թբիլիսի մայրուղուց 8կմ հեռավորության վրա, Վանաձոր-Ալավերդի մայրուղու միջնամասում։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1450մ բարձրության վրա, որը և հանգեցրել է կլիմայական պայմանների ընդգծված տարբերության ներքին, միջին և վերին հատվածներում:
Գյուղը գազաֆիկացված է։
Չկալովկան գտնվում է Սևան քաղաքից 5 կմ դեպի հարավ, Սևանա լճի արևմտյան ափի սկզբնամասում, ծովի մակարդակից 1950 մ բարձրության վրա, զբաղեցնում է 2585 հա վարչական տարածք:
Չորաթան գյուղը գտնվում է ՀՀ պետական սահմանից 6 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից 1000 մ բարձրության վրա, կլիմայական բարեխառն գոտում։
Գազաֆիկացված է, ապահովված խմելու և ոռոգման ջրով, տրանսպորտով՝ դեպի շրջկենտրոն, լուսավորությամբ, սուբվենցիոն ծրագրի շնորհիվ ձեռք է բերվել գյուղտեխնիկա։ Գյուղում գործում է աշակերտների առաջնորդության ճամբար։ Գյուղում աշխատատեղի խնդիր չկա։
Պաղակն գյուղը գտնվում է Բերդաշեն գյուղից 1 կմ դեպի հյուսիս, Ամասիայից 14 կմ հյուսիս-արևմուտք` Արփի լճի ջրամբարի արևելյան ափին։ Պաղաղբյուրը սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը: Կլիման բարեխառն լեռնային է։ Գյուղը հայտնի է իր սառնորակ աղբյուրներով:
Ունի 2 Էլեկտրական ենթակայան։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։ Բնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ, կերային և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղի մասնագիտակցման ուղղությունը անասնապահությունն է:
Պաղաղբյուր գյուղը գտնվում է Տաշիր քաղաքից մոտ 20 կմ հյուսիս-արևմուտք, Վրաստանի հետ սահմանից 1 կմ հարավ։ Պաղաղբյուր է վերանվանվել 1991 թ.։ Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Բնակավայրում ճանապարհաշինական աշխատանքներ են կատարվում։
Պառավաքար գյուղը գտնվում է ՀՀ պետական սահմանից 2 կմ հեռավորության, ծովի մակարդակից՝ 850 մ բարձրության վրա։ Բնակիչները 1926 թ. են տեղափոխվել և բնակություն հաստատել Պառավաքարում։
Գյուղը գազաֆիկացված է, ապահովված է ոռոգման և խմելու ջրով։ Պառավաքարում վերջերս բացվել է նոր, ամբողջովին վերանորոգված մանկապարտեզ։
Պարույր Սևակ գյուղը գտնվում է մարզկենտրոնից 43 կմ հեռավորության, ծովի մակարդակից՝ 1170 մ բարձրության վրա։
Գյուղում կառուցվել է ջրագծերի ներքին ցանց, հիմնանորոգվել են ներհամայնքային ճանապարհները, ասֆալտապատվել են նոր փողոցները, կատարվել է գազաֆիկացում, լուսավորության անցկացում, գործում են արևային կայաններ։
Բնակավայրում կառուցվել է մանկապարտեզ, ընթանում է նոր դպրոցի շինարարությունը։
Բնակավայրը գտնվում է գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, մարզկենտրոնից՝ 38 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից 1175մ բարձրության վրա։
Բնակավայրը գտնվում է Արագած լեռան արևմտյան ստորոտում՝ ծովի մակարդակից 1780 մ բարձրության վրա: Բնակչությունը զբաղվում է բնական շինանյութերի հանույթով, Պեմզաշենը հարուստ է վարդագույն և կարմիր տուֆով, պեմզայով։ Պեմզաշենն ունի միջնակարգ դպրոց, որ բակում գործում է ջերմոցային տնտեսություն, բուժկետ, կապի հանգույց։ Արթիկ քաղաքին և մարզկենտրոնին կապող բոլոր ճանապարհները ասֆալտապատ են և բարեկարգ, ենթակառուցվածքները՝ հեշտ հասանելի։
Պետրովկա գյուղը գտնվում է Տաշիր քաղաքից մոտ 4 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակարդակից 1530 մետր: Պետրովկան Վրաստանի սահմանից 4 կմ հեռավորության վրա է:
Գյուղը ամբողջությամբ լուսավորված է։ Ճանապարհներն ասֆալտապատ են։ Պետրովկայի մի մասը գազաֆիկացվել է, սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է բնակավայրի մնացած մասի գազաֆիկացում։
Պուշկինո բնակավայրը գտնվում է Գյուլագարակ համայնքի կենտրոնից 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Ծովի մակարդակից բարձր է 1600 մ: Բնակավայրի կլիման բարեխառն է։ Գյուղի տարածքով անցնում է Գարգառ գետը:
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։