Բնակավայրեր

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսված են բնակավայրեր, որտեղ տեղահանված անձանց տրամադրվող աջակցության չափն ավելի շատ է, քան ՀՀ մյուս բնակավայրերում։ Կից ներկայացված են այդ բնակավայրերը

Արտոնյալ աջակցությամբ բնակավայրերի ցանկ

Մարզ
Վայոց ձոր
Համայնք
Վայք
Բնակավայր
Արտավան
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 253
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Արտավան գյուղը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքից 37 կմ, հանրապետական նշանակության ճանապարհից`9 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից 1880 մ բարձրության վրա։ 

Արտավանն ընտրվել է «Վայոց Ձորի լեռնատափաստանային լանդշաֆտների պահպանությունը էկոտուրիզմի զարգացման միջոցով» ծրագրի իրականացման վայր, որին աջակցել են «Կենսաբանների հայկական միություն» հասարակական կազմակերպությունը, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղն ու մի շարք այլ կազմակերպություններ: Գյուղն ապահովված է ոռոգման, խմելու ջրերով։

Մարզ
Արագածոտն
Համայնք
Թալին
Բնակավայր
Արտենի
Ուս. հաստատություններ 2
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 3386
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 1200 մ բարձրության վրա: Կլիման մերձարեւադարձային, չոր ցամաքային է, շոգ ու չորային ամառներով, չափավոր ցուրտ ձմեռներով: Հողերը ոռոգվում են Թալինի ջրանցքի ջրերով: Գյուղն ունի հիվանդանոց, երկու դպրոց, գրադարան, նաեւ գինու գործարան:

Մարզ
Շիրակ
Համայնք
Աշոցք
Բնակավայր
Արփենի
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 375
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Արփենին գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 21 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը գտնվում է հիմնականում 1900-1970 մ բարձրությունների վրա։ Արփենի գյուղում կլիման բարեխառն է՝ ցուրտ ձմեռներով։ Տեղումները տարեկան 400-700 մմ են կազմում։

Գյուղում համայնքային զարգացման համար տարբեր միջոցառումներ են անցկացվում։  Ամբողջությամբ վերանորոգվել է խմելու ջրի արտաքին ցանցը։

Արփենի գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ (տավարաբուծություն, ոչխարաբուծություն, թռչնաբուծություն) և բուսաբուծությամբ (հիմնականում մշակում են կարտոֆիլ)։ Արփենիում նաև զարգանում է մեղվաբուծությունը։

Մարզ
Վայոց ձոր
Համայնք
Արենի
Բնակավայր
Արփի
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1209
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Արփի գյուղը գտնվում է Արփա գետի հովտում։ Գյուղի միջով է անցնում Երևան-Իրան միջպետական ավտոմայրուղին։ Արփի բնակավայրը սահմանակից է հյուսիս-արևմուտքում` Աղավնաձոր, հյուսիս արևելքում` Գետափ, արևելքում` Եղեգնաձոր, հարավում` Արենի, Գնիշիկ բնակավայրերին։ Ծովի մակարդակից գյուղի միջին բարձրությունը 1100 մ է։ Գյուղի միջով հոսում է Արփա գետը։ Գետում առկա են կողակ և բեղլու ձկնատեսակներ, իսկ ակունքում` կարմրախայտ։ Կլիման խիստ չոր է և ցամաքային։ 

Գյուղն ապահովված է խմելու և ոռոգման ջրով, գազաֆիկացված է, լուսավորության համակարգ ունեն բոլոր փողոցները։ Բարեկարգ են ներհամայնքային ճանապարհները։

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Վարդենիս
Բնակավայր
Արփունք
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 424
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Արփունք գյուղը գտնվում է մարզի արևելյան մասում ՝ Սևանի լեռնաշղթայի ստորոտին, Մասրիկ գետի վերին հոսանքներում՝ ծովի մակարդակից 2060 մ բարձրության վրա։ 

Կառավարության աջակցությամբ ընթացող խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման աշխատանքները ավարտական փուլում են։ Էականորեն ավելանում է Արփունքի տնտեսություններին մատակարարվող խմելու ջրի քանակը, բարելավվում է ջրամատակարարման որակը, ջրագիծը վերանորոգված է։

Մարզ
Արմավիր
Համայնք
Բաղրամյան
Բնակավայր
Արևադաշտ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 300
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Արևադաշտ բնակավայրը տեղակայված է Արմավիրի մարզի արևմտյան հատվածում։ Գյուղի կլիման նպաստավոր է գյուղատնտեսության՝ հատկապես, խախողագործոթւյան համար։

Արևադաշտի գյուղամիջյան և հարևան բնակավայրերի հետ կապող ճանապարհները գտնվում են բարվոք վիճակում, ունեն լուսավորության համակարգ։ Գյուղը մասամբ գազաֆիկացված է։

Մարզ
Լոռի
Համայնք
Ալավերդի
Բնակավայր
Արևածագ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Արևածագ բնակավայրը տեղակայված է Լոռու սարահարթի արևելյան հատվածում, Ձորագետի ստորին հոսանքի բարձրադիր ձախակողմյան մասում՝ ծովի մակարդակից 1160 մ բարձրության վրա։ Գյուղի տարածքը հիմնականում հարթ է։ Ալավերդի քաղաքից գտնվում է 14 կմ հարավ։

Գյուղի ճանապարհները բարեկարգ են, բնակարանները գազաֆիկացված, ապահովված մշտահոս խմելու ջրով, բոլոր փողոցները ապահովված են գիշերային լուսավորությունով։

Մարզ
Լոռի
Համայնք
Սպիտակ
Բնակավայր
Արևաշող
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 2901
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Արևաշող բնակավայրը տեղակայված է Սպիտակ քաղաքից 4 կմ դեպի հյուսիս-արևելք՝ «Օձիձոր» գետի ափին։ Ծովի մակարդակից բարձր է 1730-2837մ: Բնակավայրի կլիման լեռնային բարեխառն է: 

Բնակավայրի գլխավոր փողոցը ինչպես նաև Սպիտակ քաղաքից մինչև բնակավայր տանող ճանապարհը ասֆալտապատ է, անցկացված է գիշերային լուսավորության ցանց:

Բնակավայրը մոտ է Վանաձոր - Գյումրի ավտոմայրուղուն (հեռավորությունը 2,52կմ), ինչպես նաև Սպիտակի երկաթուղային կայարանին (հեռավորությունը 3,7կմ):

Մարզ
Շիրակ
Համայնք
Ախուրյան
Բնակավայր
Արևիկ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1810
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1500մ բարձրության վրա: Գյուղն ունի շուրջօրյա ջրամատակարարում, գազաֆիկացվում է։ Վերջին տարիներին բնակավայրում նկատվում է լուրջ տեղաշարժ դրական առումով, իրականացվել են սոցիալ-տնտեսական նշանակության մի քանի ծրագրեր, որոնք զգալի ազդեցություն են թողել ազգաբնակչության կենսակերպի վրա:

Մարզ
Սյունիք
Համայնք
Սիսիան
Բնակավայր
Արևիս
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 41
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Արևիս գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1950 մ բարձրության վրա, Սիսիան քաղաքից մոտ 16 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից 120 կմ հյուսիս-արևմուտք։

Գյուղը գիշերային լուսավորությամբ է ապահովվել, խմելու ջրի խնդիրը լուծված է։ Շրջակայքում կան մոլիբդենի և պղնձի հանքավայրեր։ Գյուղում կա ՀԷԿ։ Գյուղացիներին տրամադրվել են պտղատու ծառերի տնկիներ։

Մարզ
Շիրակ
Համայնք
Արթիկ
Բնակավայր
Արևշատ
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1914
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնակավայրը գտնվում է Արագածի հյուսիս-արևմտյան լանջին, ծովի մակերևույթից 1960 մետր բարձրության վրա: Դիրքը լեռնային է։ Համայնքը սահմանակից է Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Նորաշեն և Սպանդարյան գյուղերին: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ ու հողագործությամբ, մշակում են հացահատիկային և բանջարաբոստանային կուլտուրաներ, հիմնականում գազար և կարտոֆիլ: 

Մարզ
Լոռի
Համայնք
Ալավերդի
Բնակավայր
Աքորի
Մանկապարտեզներ 1
Բնակչության թիվ առ 2026 2314
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Աքորի բնակավայրը տեղակայված է Ալավերդի քաղաքից 3կմ հարավ-արևելք, Լալվար լեռան հարավարևելյան ստորոտին: Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1050մ բարձրության վրա:Կլիման բարեխառը լեռնային է։ Բարեխառն կլիմայական պայմանները և բնությունը բարենպաստ պայման են հանդիսանում էկոտուրիզմը զարգացնելու համար: