Բնակավայրեր

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսված են բնակավայրեր, որտեղ տեղահանված անձանց տրամադրվող աջակցության չափն ավելի շատ է, քան ՀՀ մյուս բնակավայրերում։ Կից ներկայացված են այդ բնակավայրերը

Արտոնյալ աջակցությամբ բնակավայրերի ցանկ

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Մարտունի
Բնակավայր
Արծվանիստ
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 3250
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Արծվանիստ գյուղը գտնվում է Սևանա լճի ափամերձ հարթավայրում, Կոթիկ գետի շրջանում։ Տեղակայված է ծովի մակերևույթից 1950 մետր հեռավորության վրա։ Գյուղը Սևանա լճից հեռու է երկու կիլոմետր։

Մարզ
Տավուշ
Համայնք
Նոյեմբերյան
Բնակավայր
Արճիս
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1296
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Արճիս գյուղը գտնվում է Դեբեդ գետի աջ ափին, Այրում կայարանից 4 կմ հեռավորության վրա։ Հեռավորությունը ՀՀ պետական սահմանից՝ 6 կմ, բարձրությունը ծովի մակարդակից՝ 750 մ։ 

Բնակավայրը գազաֆիկացված է։ Համայնքի ճանապարհները հիմնանորոգված են։ Գյուղում նախատեսվում է ջրահեռացման համակարգի վերականգնում, ճանապարհաշինական աշխատանքներ։ 

Նոյեմբերյանի ամենաբերքառատ գյուղերից մեկն է, բնակիչների նախնիները հիմնականում Արցախից եկածներ են, հիմնականում հողագործությամբ կամ անասնապահությամբ են զբաղվում։

Մարզ
Լոռի
Համայնք
Բնակավայր
Արմանիս
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 414
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Արմանիս բնակավայրը տեղակայված է Ստեփանավան քաղաքից 4 կմ դեպի արևմուտք։ Մարզկենտրոնից՝ Վանաձոր քաղաքից հեռու է 34 կմ, մայրաքաղաք Երևանից հեռավորությունը 148 կմ է: Ծովի մակարդակից բարձր է 1520-1600 մ: Արմանիս բնակավայրը ունի լեռնային բարեխառն կլիմա։

Ստեփանավան քաղաքից մինչև բնակավայր տանող ճանապարհը ասֆալտապատ է, ամբողջությամբ անցկացված է գիշերային լուսավորության ցանց:

Մարզ
Արարատ
Համայնք
Արարատ
Բնակավայր
Արմաշ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 3
Բնակչության թիվ առ 2026 2685
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Արմաշ գյուղն ընկած է Երևան քաղաքից 65 կմ հեռավորության, մարզկենտրոնից գտնվում է 30 կմ հեռավորության, ծովի մակերևույթից՝ 830 մետր բարձրության վրա։ Գյուղը գտնվում է Երևան-Թեհրան հանրապետական մայրուղու վրա: 

Արմաշը գազաֆիկացված է, ներկայումս կարգավորման փուլում է գտնվում բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման հարցը։ 

Մարզ
Արմավիր
Համայնք
Արմավիր
Բնակավայր
Արմավիր
Մանկապարտեզներ 16
Ուս. հաստատություններ 17
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 39620
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Արմավիրը զարգացած ենթակառուցվածքներով, բարենպաստ կլիմայով քաղաք է, որը հանդիսանում է գյուղատնտեսական մարզ Արմավիրի վարչական կենտրոնը: Բարձրությունը ծովի մակերևույթից 870մ է։

Բնակավայրում կան առևտրի կենտրոններ, հյուրանոցներ, ռեստորաններ, արտադարամասեր։

Մարզ
Լոռի
Համայնք
Սպիտակ
Բնակավայր
Արջհովիտ
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 557

Հակիրճ տեղեկատվություն

Արջհովիտ բնակավայրը գտնվում է Փամբակ գետի վերին հովտում, Սպիտակ քաղաքից 6 կմ հեռավորության վրա:

Այստեղով է անցնում Երևան-Վանաձոր–Թբիլիսի մայրուղին, Վանաձոր-Երևան, Վանաձոր-Գյումրի խճուղային ճանապոհը և երկաթգիծը։

Գյուղի աշխարհագրական դիրքը լեռնային է, կլիմայական պայմանները բարեխառն: Բնակավայրի բարձրությունը ծովի մակերևույթից 1580մ։

Բնակավայրը անտառամերձ է, առկա է սարերից իջնող մաքուր ջրաղբյուր,ներհամայնքային ճանապարները գրունտաին են, փողոցային գիշերային լուսավորությունը՝ 50%։

 

Մարզ
Լոռի
Համայնք
Փամբակ
Բնակավայր
Արջուտ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1086
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Արջուտ բնակավայրը տեղակայված է Վանաձոր քաղաքից 5 կմ հեռավորության վրա։ Ծովի մակարդակից բարձր է 1200 մ: բնակավայր բարձրացող ճանապարհը տուֆապատ է։ Բնակավայրի մեծ մասում անցկացված է գիշերային լուսավորության ցանց: 

Մարզ
Վայոց ձոր
Համայնք
Եղեգիս
Բնակավայր
Արտաբույնք
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1044
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնակավայրը գտնվում է Եղեգնաձոր-Սելիմ մայրուղու հյուսիս-արևելյան մասում, ծովի մակերևույթից 1650մ բարձրության վրա։ Հեռավորությունը հանրապետական նշանակության ճանապարհից`6 կմ։ Համայնքը սահմանակից է Հորբատեղի, Շատինի, Եղեգիսի և Սալլիի գյուղական համայնքներին։ 

Կլիման նպաստավոր է այգեգործության, խաղողագործության, հացահատիկային, կերային մշակաբույսերի աճեցման համար։ Գյուղի միջով հոսում է Եղեգիս գետի Էլեգիս վտակը։ Գյուղն ապահովված է ոռոգման և խմելու ջրերով, էլեկտրամատակարարմամբ։

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Ճամբարակ
Բնակավայր
Արտանիշ
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 607
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Արտանիշ գյուղը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի Արտանիշ թերակղզու ափին: Լուսավորված է, ճանապարհները՝ բարեկարգված, նոր թափով մեծ այգիներ են հիմնվում, կան բերրի դաշտեր: Առկա է 24-ժամյա ջրամատակարարում։ Արտանիշում գիշերային լուսավորության ցանց է կառուցվել, ինչպես նաև կահավորվել է հանդիսությունների սրահը: 

Մարզ
Վայոց ձոր
Համայնք
Վայք
Բնակավայր
Արտավան
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 253
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Արտավան գյուղը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքից 37 կմ, հանրապետական նշանակության ճանապարհից`9 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից 1880 մ բարձրության վրա։ 

Արտավանն ընտրվել է «Վայոց Ձորի լեռնատափաստանային լանդշաֆտների պահպանությունը էկոտուրիզմի զարգացման միջոցով» ծրագրի իրականացման վայր, որին աջակցել են «Կենսաբանների հայկական միություն» հասարակական կազմակերպությունը, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղն ու մի շարք այլ կազմակերպություններ: Գյուղն ապահովված է ոռոգման, խմելու ջրերով։

Մարզ
Արագածոտն
Համայնք
Թալին
Բնակավայր
Արտենի
Ուս. հաստատություններ 2
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 3386
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 1200 մ բարձրության վրա: Կլիման մերձարեւադարձային, չոր ցամաքային է, շոգ ու չորային ամառներով, չափավոր ցուրտ ձմեռներով: Հողերը ոռոգվում են Թալինի ջրանցքի ջրերով: Գյուղն ունի հիվանդանոց, երկու դպրոց, գրադարան, նաեւ գինու գործարան:

Մարզ
Շիրակ
Համայնք
Աշոցք
Բնակավայր
Արփենի
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 375
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Արփենին գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 21 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը գտնվում է հիմնականում 1900-1970 մ բարձրությունների վրա։ Արփենի գյուղում կլիման բարեխառն է՝ ցուրտ ձմեռներով։ Տեղումները տարեկան 400-700 մմ են կազմում։

Գյուղում համայնքային զարգացման համար տարբեր միջոցառումներ են անցկացվում։  Ամբողջությամբ վերանորոգվել է խմելու ջրի արտաքին ցանցը։

Արփենի գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ (տավարաբուծություն, ոչխարաբուծություն, թռչնաբուծություն) և բուսաբուծությամբ (հիմնականում մշակում են կարտոֆիլ)։ Արփենիում նաև զարգանում է մեղվաբուծությունը։