Բնակավայրեր

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսված են բնակավայրեր, որտեղ տեղահանված անձանց տրամադրվող աջակցության չափն ավելի շատ է, քան ՀՀ մյուս բնակավայրերում։ Կից ներկայացված են այդ բնակավայրերը

Արտոնյալ աջակցությամբ բնակավայրերի ցանկ

Մարզ
Լոռի
Համայնք
Փամբակ
Բնակավայր
Բազում
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1900
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բազում բնակավայրը գտնվում է Գուգարքի տարածաշրջանում, մարզկենտրոն Վանաձորից 1 կմ հյուսիս-արևմուտք՝ Բազումի լեռների հարավային լանջերին։ Տեղանքը հիմնականում լեռնային է, սակավահող, կլիման խիստ փոփոխական է: Հեռավորությունը համայնքային կենտրոնից կազմում է 18 կմ։ Բնակավայրը գտնվում է միջպետական նշանակության մայրուղու վրա, որը հիմնանորոգված է:

Բնակավայրի թաղամասային ճանապարհների 70 տոկոսը սալիկապատված է: Առկա է լուսավորության համակարգ, գազաֆիկացված է:

Մարզ
Սյունիք
Համայնք
Սիսիան
Բնակավայր
Բալաք
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 153
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բալաք գյուղը Սիսիան քաղաքից հեռու է մոտ 9 կմ դեպի հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից բարձր է 1650-1700 մ։ 

Գյուղն ունի 36 տնտեսություն, ամբողջությամբ գազաֆիկացված է, ապահովված է գիշերային լուսավորությամբ, ունի խմելու և ոռոգման ջուր։ Բնակավայրում գործում է արոտօգտագործողների կոոպերատիվ։

Մարզ
Տավուշ
Համայնք
Նոյեմբերյան
Բնակավայր
Բաղանիս
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 902
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բաղանիս գյուղը գտնվում է Երևան-Թբիլիսի մայրուղային ճանապարհի վրա, ՀՀ պետական սահմանից 2 կմ հեռու, ծովի մակարդակից 850 մ բարձրության վրա։ 

Ապահովված է խմելու և ոռոգման ջրով, գազիֆիկացված է, ճանապարհների վիճակը` բավարար։ Բաղանիսի ոռոգման ցանցն է ընդլայնվել, տնամերձ այգիներն ու վարելահողերը ապահովված են ջրով, գյուղն ունի խմելու ջրի շուրջօրյա մատակարարում։

Բաղանիսի ոռոգման ցանցն է ընդլայնվել, տնամերձ այգիներն ու վարելահողերը ապահովված են ջրով։ Վերանորոգվել է Բաղանիսի բուժկետը, արևային էներգիայով ջրատաքացուցիչներ են տեղադրվել։

Մարզ
Արմավիր
Համայնք
Բաղրամյան
Բնակավայր
Բաղրամյան
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 3
Բնակչության թիվ առ 2026 1065
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բաղրամյանը գտնվում է Արմավիրի մարզում, հեռավորությունը Երևանից 57 կմ է, իսկ Հայաստանի պետական սահմանից՝ 20 կմ։ Բաղրամյանի կլիմային բնորոշ են տաք, չոր ամառներ և համեմատաբար կարճ, բայց ցուրտ ձմեռներ։

Բնակավայրն ունի ոռոգման ներքին ցանց, գիշերային լուսավորություն։

Մարզ
Շիրակ
Համայնք
Ախուրյան
Բնակավայր
Բայանդուր
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 745
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բայանդուրը գտնվում է Ախուրյան գետի ձախ կողմում։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1480 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 16 կմ հարավ-արևմուտք։ Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։

Բայանդուրում կառուցվել է նաև ոռոգման նոր համակարգ, 32 հա-ով ավելացել են ոռոգվող հողատարածքները: Աշխատանքների իրականացման ընթացքում գյուղում ստեղծվել են աշխատատեղեր:

Բայանդուրում մանկապարտեզ է բացվել: Այն ունի բոլոր հարմարությունները, ինչպես նաև՝ ապաստարան։ Կառավարության աջակցությամբ մանկապարտեզին տրամադրվել է նոր գույք։ 
Մարզ
Շիրակ
Համայնք
Ամասիա
Բնակավայր
Բանդիվան
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 278
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գյուղը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին` ծովի մակարդակից 1940 մ բարձրության վրա: Բանդիվան գյուղի հողային տարածությունը կազմում է 1076,84 հա: Այն  ունի 64 տնտեսություն։ Գյուղում կան բազմաթիվ սառնորակ աղբյուրներ, որոնցից առանձնահատուկ է Զորավոր աղբյուրը։

Բանդիվանը հիմնովին վերակառուցվել է: Ունի իր դպրոցը, գործում է կաթնամթերքի (պանիր) և մսամթերքի արտադրամաս։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։

Մարզ
Շիրակ
Համայնք
Աշոցք
Բնակավայր
Բաշգյուղ
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 61
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բաշգյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 17 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից 2020 մ բարձրության վրա։

Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 600-700 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները։

Մարզ
Շիրակ
Համայնք
Ախուրյան
Բնակավայր
Բասեն
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1203
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնակավայրը գտնվում է Փամփակի լեռնաշղթայի փեշերին, ծովի մակարդակից 1645մ բարձրության վրա։  Կլիման բարեխառն լեռնային է։

 Բասեն բնակավայրում գործում է երկհարկանի, կահավորված, հարմարավետ, անհատական ջեռուցման համակարգով (տեղադրված է ֆոտովոլտային կայան) մանկապարտեզ: Այն ունի բոլոր հարմարությունները։

Մարզ
Շիրակ
Համայնք
Աշոցք
Բնակավայր
Բավրա
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 706
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բավրա գյուղը գտնվում է Հանրապետության հյուսիսում՝ Վրաստանի Հանրապետության սահմանից 2,5 կմ հեռավորության վրա: Ներկայումս հիմնանորոգվում է Գյումրի-Բավրա-Վրաստանի սահման մայրուղու 11․5 կմ հատվածը։

Աշոցքի տարածաշրջանում ամբողջովին դաշտավայրեր են, արոտավայրեր, բոլոր պայմանները կան անասնապահությամբ լիարժեք զբաղվելու համար։ Բավրայում լուծված է ոռոգման ջրի հարցը։ Բավրայում նոր կրթահամալիր է կառուցվում։

Գյուղում երիտասարդական կենտրոն է գործում, որը տարբեր ծրագրեր է իրականացնում, գյուղում անցկացվում են համակարգչային դասընթացներ, սեմինարներ։ Կազմակերպվում են ճամբարներ, մշակութային և մարզական միջոցառումներ։

Մարզ
Սյունիք
Համայնք
Կապան
Բնակավայր
Բարգուշատ
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 71
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բարգուշատը գտնվում է Կապան քաղաքից 6 կմ դեպի հյուսիս-արևելք՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի ձախ կողմում, ծովի մակարդակից 800-900 մ բարձրության վրա։

Հարթեցված ու բարեկարգված է Բարգուշատ տանող ճանապարհը, հին լուսատուները փոխարինվել են նոր էներգախնայող լեդ լուսատուներով։ Գյուղի բնակիչների ապրելու պայմանները բարելավելու համար մի շարք աշխատանքներ են տարվել։ Բնակավայրն ապահովված է խմելու և ոռոգման ջրով։ Բարգուշատում գործում է տրանսպորտ։ Գյուղին տրամադրվել են մոտոբլոկներ և խոտհնձիչներ։

Մարզ
Տավուշ
Համայնք
Նոյեմբերյան
Բնակավայր
Բարեկամավան
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 455
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բարեկամավան գյուղը գտնվում է ՀՀ պետական սահմանից 1 կմ հեռավորության, ծովի մակարդակից 720 մ բարձրության վրա։ Տեղի կլիման բարենպաստ է ամենատարբեր մրգերի ու բանջարեղենի աճեցման համար:  

Հանրային տրանսպորտը գործում է։ Բարեկամավանում ստեղծվել է արտաքին լուսավորության էներգախնայող և ամբողջությամբ նոր ենթակառուցվածք։

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Ճամբարակ
Բնակավայր
Բարեպատ
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 40
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գտնվում է Իջևան - Ճամբարակ խճուղուց հարավ` ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա։ Բարեպատում բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ։  Գյուղն ունի 40 տնտեսություն։ Բնակավայրն ապահովված է գիշերային լուսավորությամբ։

Բնակավայրում կա դպրոց, հյուրատներ։