Պտղավան գյուղը գտնվում է Նոյեմբերյան քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք, Դեբեդ գետի աջ ափին, ծովի մակարդակից 450 մ բարձրության վրա, Ձորագետի հարթավայրում։ Այս գյուղը շատ մոտ սահման ունի Վրաստանի հետ։ Պտղավանը մաքսակետից մեկ կիլոմետր է հեռու։
Ունի չոր մերձարևադարձային կլիմա։ Ձմեռը մեղմ է, կարճատև։ Հունվարյան միջին ջերմաստիճանը մոտ է 1ºC-ին։ Գարունը վաղ է գալիս և կարճատև է։ Տաք ու չորային է ամառը, տևական։ Ունի արգավանդ հողեր։
Թե՛ գյուղամիջյան, թե՛ դաշտամիջյան ճանապարհները խճապատվել են, ոռոգման ջուր էլ կա։ Բնակավայրում կա բարեկարգված դպրոց, իսկ մանկապարտեզը վերանորոգման փուլում է։ Գյուղն ունի իր ֆուտբոլի դաշտը։ Հայտնի է նաև իր բերրի այգիներով։ Գյուղացիները բերքն իրացնում են նաև Երևան-Թբիլիսի ավտոճանապարհին։
Պրիվոլնոյե գյուղը գտնվում է Տաշիր քաղաքից մոտ 18 կմ արևելք, Ուռուտ գետի ափին, բարձրությունը ծովի մակարդակից 1600 մետր:
Կառավարության կողմից իրականացվում է ասֆալտապատման ծրագիր։ Նախատեսված ծրագրերից է բնակավայրում գազատար ցանցի ընդլայնումը:
Ջաղացաձորը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում։
Գյուղում իրականացվում է ծրագիր՝ վերազինված, նոր, նախակրթարանով դպրոցական համալիր ստեղծելու համար՝ ուսումնական գործընթացն ավելի բարեկեցիկ պայմաններում իրականացնելու նպատակով։ Կհիմնվի ժամանցի երիտասարդական կենտրոն և գրադարան:
Բնակավայրը գտնվում է Շիրակի լեռնաշղթայի արևմտյան հատվածում՝ ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա։ Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ։ Ջաջուռում գործում է միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, ամբուլատորիա, թանգարան։ Գյուղն ունի շուրջորյա ջրամատակարարում, տնամերձ հողերը ոռոգվող են։
Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1800 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ջաջուռավան բնակավայրում սուբվենցիոն ծրագրով վերակառուցվել է մանկապարտեզը, որտեղ հաճախում են Կրաշեն, Ջաջուռավան, Մեծ Սարիար բնակավայրերի երեխաները։ Համայնքի միջոցներով անցկացվել է 500 մետր խմելու ջրագիծ։
Ջերմուկ քաղաքը գտնվում է Վայոց ձորի մարզի արևելյան մասում, մարզկենտրոն Եղեգնաձորից 50 կմ հյուսիս-արևելք, Արփա գետի ակունքի շրջանում։ Հայաստանի երեք առողջարանային քաղաքներից մեկն է։ Ջերմուկը գտնվում է ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա գտնվող ոչ մեծ սարահարթում, որը երկու մասի է բաժանվում Արփա գետի գեղատեսիլ կիրճով։ Քաղաքն ունի լեռնային կլիմա։ Ամառը զով է, ձմեռը՝ երկարատև և ձյունառատ։
Համայնքում գործում է շուրջ 15 առողջարաններ ու հյուրանոցներ, որոնք հագեցած են ժամանակակից ստանդարտներին համապատասխան առողջարանային և տեխնիկական սարքավորումներով:
Ջիլը գտնվում է Ճամբարակից 20 կմ հարավ-արևելք, դեպի Վարդենիս տանող ճանապարհին, Ջիլ գետակի ափին:
Գյուղի ճանապարհները բարեկարգված են։ Ջիլում խմելու ջրատարի ներքին և արտաքին ցանցեր են կառուցվել։ Ջիլի մանկապարտեզում ջեռուցման համակարգ է տեղադրվել։ Գյուղն ունի իր սեփական հանդիսությունների սրահը։ Ներկայումս ընթանում են նոր դպրոցի կառուցման աշխատանքները։
Գյուղի բնակիչներն ակտիվորեն օգտագործում են արևային էներգիան իրենց տների ջեռուցման համար։
Ջիլիզան գտնվում է ծովի մակարդակից 1105 մ միջին բարձրության վրա, մարզկենտրոն Վանաձորից հեռու է 48 կմ։ Բնակավայրն ունի հնագույն պատմություն, այն հիշատակվում է դեռ 1910 թվականից։ Ջիլիզան սահմանակից է Վրաստանին։
Ջիլիզայի բնակիչները կանոնավոր երթուղիով շաբաթական երկու անգամ ուղևորվում է մարզկենտրոն։ Գյուղն ունի դպրոց, մի քանի տնտեսություն։
Ջուջևան գյուղը գտնվում է ՀՀ պետական սահմանից 7 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից՝ 1100 մ բարձրության վրա: Գյուղը զբաղեցնում է 140 հա վարչական տարածք: Գյուղի միջով է անցնում հանրապետական նշանակության ավտոմայրուղին:
Գյուղը գազաֆիկացված է, ճանապարհների վիճակը`բավարար, խմելու ջրի հարցը լուծված է։ Ջուջևանում աշխատատեղեր շատ կան, նաև դրսից են գալիս, Այրումից, Բաղանիսից, Բերդավանից։ Կառավարության աջակցությամբ՝ բարեկարգվել է գյուղի զբոսայգին։
Բնակավայրը գտնվում է ՀՀ Շիրակի մարզ ,հյուսիս արևմուտք, ծովի մակերևույթից բարձր է 1840 մետր։ Բնակավայրը ապահոված է խմելու ջրով։ Համայնքի բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ՝ աճեցնելով հացահատիկային և կերային մշակաբույսեր։
Ջրաշեն բնակավայրը տեղակայված է Փամբակի լեռնաշղթայի հյուսիսարևմտյան լանջերին։ Սպիտակ քաղաքից հեռու է մոտ 6 կմ հարավ-արևմուտք, Որդնավ գետի ափին։
Բնակավայրն ունի բարեխառն կլիմա: Գյուղի փողոցները բարեկարգ են, ապահովված լուսավորության համակարգով։
Ջրառատ գյուղը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում, ծովի մակերևույթից 1745մ բարձրության վրա, գյուղը սահմանակից է Գեղարքունիքի մարզի Դդմաշեն և Զովաբեր գյուղերի վարչական տարածքներին։
Բնակավայրը գազաֆիկացված է։ Գյուղի փողոցները բարեկարգ են, ունեն գիշերային լուսավորության համակարգ։