Բնակավայրը գտնվում է Փամբակի լեռնաշղթայի Հարսնաքար լեռնաճյուղի արևմտյան լանջին, Ջրառատ գետի վերին հոսանքի ավազանում, ծովի մակարդակից մոտ 1800մ բարձրության վրա։ Բնակչության հիմնական զբաղմունքներն են՝ անասնապահություն, հողագործություն, մեղվապահություն։ Կլիման ցուրտ է։
Ջրափի գյուղը գտնվում է Մարալիկի տարածաշրջանում, Մարալիկ քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախափնյա սարահարթում` ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա։
Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Ջրափիում կառուցվել է պուրակ, տեղադրվել մանկական խաղաղասարքեր, նստարաններ:
Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ, պտուղներ։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Ռինդ գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1320 մ բարձրության վրա, մարզկենտրոն Եղեգնաձորից 25 կմ դեպի արևմուտք։
Ապահովված է խմելու և ոռոգման ջրերով, գազաֆիկացված է, լուսավորության նոր համակարգ է տեղադրված, ասֆալտապատվել են ճանապարհները, տրամադրվել է գյուղխտենիկա։ Գյուղում բարեկագման աշխատանքներ են տարվում, գործում է կանոնավոր երթուղի դեպի շրջկենտրոն։
Սալլին գտնվում է Սելիմագետի ափին, ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 20 կմ, մայրաքաղաքից՝ 130 կմ հեռավորության վրա։ Հողատարածքները գտնվում են ծովի մակերևույթից 1400-2850մ սահմաններում։
Սալլին հեռախոսաֆիկացված է, ապահովված է ոռոգման և խմելու ջրերով։ Բնակավայրում կապի և հեռահաղորդակցության խնդիր չկա։
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Սալուտ համայնքի վարչական տարածքը կազմում է 553 հա: Գտնվում է բարձր լեռնային գոտում` բարձրությունը ծովի մակարդակից 2080 մ է: Գյուղն ունի իր սառնորակ աղբյուրները։
Սալուտում վերանորոգվել է վարչական շենքը, որտեղ նաև գտնվում է դպրոցը։ Այլ բարեփոխումներ ևս արվել են։ Գյուղում գործում է նաև անասնաբուժական կետ։ Սալուտին տրամադրվել է գյուղտեխնիկա։
Գյուղը գտնվում է Զոհաջուր գետի հովտում: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1960 մետր բարձրության վրա։ Տարածքին բնորոշ է չափավոր ցամաքային կլիմա՝ տաք ամառ և ցուրտ ձմեռ։
Ընդարձակ տարածքներ են զբաղեցնում մարգագետինները, որոնք գյուղի անասնապահության հիմնական կերային բազաներից մեկն են։ Գյուղացիներին տրամադրվել են պտղատու ծառերի տնկիներ։
Սանահին բնակավայրը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան տարածքում, Ալավերդի քաղաքից 7 կմ հեռավորության վրա։ Կլիման մեղմ՝ ամռանը շոգ չէ, ձմռանը սառնամանիքներ չեն լինում։ Ծովի մակերևույթից բարձր է 1060 մ։
Բնակավայրը գազաֆիկացված է, ներհամայնքային ճանապարհերը բարեկարգ։
Սառնակունք գյուղը գտնվում է Որոտան գետի ձախ կողմում` սարահարթին, ծովի մակարդակից մոտ 2100 մ բարձրության վրա։ Տեղակայված է Երևան-Գորիս ավտոմայրուղու վրա։
Սյունիքի հին գյուղերից է։ Տարածքը հայտնի է փոքրիկ վաճառակետերով՝ հիմնականում ուտելի բույսերով և խոտաբույսերով։
Բնակավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի հարավարևելյան մասում, ծովի մակարդակից մոտ 2000մ բարձրության վրա: Բնակչության հիմնական զբաղմունքը եղել և մնում է հողագործությունն ու անասնապահությունը: Առանձին տնտեսություններ զբաղվում են թռչնաբուծությամբ, մեղվապահությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ:
Սարագյուղը գտնվում է Աշոցք համայնքի հյուսիսային մասում։ Գյուղով անցնում է Հայաստան-Վրաստան պետական սահմանը։ Այն Աշոցք համայնքի ամենաբարձր գյուղն է. գտնվում է ծովի մակարդակից 2150 մետր բարձրության վրա:
Սարագյուղում գիշերային լուսավորության ցանց է անցկացվել։ Կառավարության սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերվել գյուղտեխնիկա։ Իրականացվել են բնական գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ։
Բնակավայրը գտնվում է Արագած լեռան հյուսիս-արևմտյան ստորոտին, ծովի մակարդակից 2010 մ բարձրության վրա: Տիրապետում են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։
Սարալանջը ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, կապի հանգույց։ Արթիկ քաղաքին և մարզկենտրոնին կապող բոլոր ճանապարհները ասֆալտապատ են և բարեկարգ, ենթակառուցվածքները՝ հեշտ հասանելի։
Սարալանջ բնակավայրը տեղակայված է Սպիտակ-Գյումրի մայրուղուց 2 կմ դեպի հյուսիս։ Գյուղը գտնվում է Փամբակ գետի ձախ կողմում՝ ծովի մակերևույթից 1800 մ բարձրության վրա։
Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, իսկ ամռանը զով։
Գյուղը գազաֆիկացված է, ճանապարհները բարեկարգ։