Բնակավայրեր

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսված են բնակավայրեր, որտեղ տեղահանված անձանց տրամադրվող աջակցության չափն ավելի շատ է, քան ՀՀ մյուս բնակավայրերում։ Կից ներկայացված են այդ բնակավայրերը

Արտոնյալ աջակցությամբ բնակավայրերի ցանկ

Մարզ
Արագածոտն
Համայնք
Թալին
Բնակավայր
Եղնիկ
Մանկապարտեզներ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 441
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնակավայրը գտնվում է մարզկենտրոնից 49 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից 1900 մ բարձրության վրա։ Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ և անասնապահությամբ։

Մարզ
Սյունիք
Համայնք
Կապան
Բնակավայր
Եղվարդ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 2
Բնակչության թիվ առ 2026 340
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Եղվարդ գյուղը գտնվում է Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից մոտ 12 կմ հյուսիս-արևելք՝ ծովի մակարդակից 1040-1120 մ բարձրության վրա։ Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունը, դաշտավարությունը: Գյուղում կա ինտենսիվ այգի՝ 5,5 հա տարածքով։

Գյուղում կկառուցվի նոր մոդուլային տիպի դպրոց (կից մանկապարտեզով), որը իր նշանակությամբ կծառայի ոչ միայն որպես դպրոց, այլ նաև համայնքային մշակութային կենտրոն։ Առաջիկայում կբարեկարգվի Եղվարդ գյուղի բուժակ֊մանկաբարձական կետը։

Մարզ
Տավուշ
Համայնք
Իջևան
Բնակավայր
Ենոքավան
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 563
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Ենոքավան բնակավայրը գտնվում է Տավուշի մարզի Իջևան համայնքում՝ մարզկենտրոն Իջևանից մոտ 14 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակավայրը տեղակայված է անտառապատ լեռնային գոտում, Սառնաջուր գետի կիրճի հարևանությամբ, ծովի մակարդակից շուրջ 700–800 մ բարձրության վրա։ 

Ենոքավանը շրջապատված է խիտ անտառներով և խոր կիրճերով։ Տարածքը հարուստ է աղբյուրներով, լեռնային գետերով և կենսաբազմազանությամբ։ Կլիման մեղմ է, ամռանը՝ զով, իսկ ձմռանը՝ համեմատաբար մեղմ լեռնային պայմաններով։

Վերջին տարիներին զբոսաշրջության զարգացման շնորհիվ բարեկարգվել են մի շարք ներհամայնքային հատվածներ և հյուրատնային ենթակառուցվածքներ։

Մարզ
Շիրակ
Համայնք
Ախուրյան
Բնակավայր
Երազգավորս
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1579
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Երազգավորսը գտնվում է Շիրակի մարզի հարավ-արևմտյան մասում, Գյումրի - Արմավիր ավտոճանապարհի կողքին։ Համայնքի տարածքը կազմում է 70 հա։ Հարավից սահմանակից է Բայանդուր համայնքին, հյուսիսից Գետք համայնքին։ 

Գյուղում նոր ոռոգման ցանց է կառուցվել։ Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ, ինչը հանդիսանում է նրանց եկամուտի հիմնական աղբյուրը։ Գյուղն ունի գյուղատնտեսական բերրի, ոռոգելի հողեր, Գյումրի-Արմավիր ճանապարհին մոտ տեղադիրք։ 

 

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Մարտունի
Բնակավայր
Երանոս
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 2
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 5479
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Երանոս բնակավայրը գտնվում է Գեղարքունյաց լեռնաշղթայի հարավ—արևելյան ստորոտին, Ձագ գետի ստորին հոսանքում, համայնքի կենտրոնից 15 կմ հարավ-արևմուտք։

Մարզ
Արարատ
Համայնք
Արարատ
Բնակավայր
Երասխ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1001
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Երասխ գյուղը գտնվում է մարզկենտրոնից 36 կմ դեպի հարավ-արևելք, ծովի մակարդակից 810 մ բարձրության վրա։ 

Գյուղը գազաֆիկացված է, կա ջրամատակարարման ներքին ցանց, ներկայումս կառուցվում է խաղահրապարակ և սպորտդպրոց։  

Հիմնանորոգված է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհի՝ Արարատ համայնքում գտնվող 12,2 կմ հատվածը։

Մարզ
Շիրակ
Համայնք
Ամասիա
Բնակավայր
Երիզակ
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Երիզակը գտնվում է Զարիշատ գյուղից 3 կմ հարավ, Արփի լճի հարավային կողմում, սարալանջի վրա։ Երիզակ է վերանվանվել 1991 թ.:

Բնակավայրում մշտական բնակիչներ չկան, տարածքում զբաղվել են անասնապահությամբ և երկրագործությամբ։

Մարզ
Արմավիր
Համայնք
Բաղրամյան
Բնակավայր
Երվանդաշատ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 775
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Երվանդաշատ գյուղը գտնվում է Արմավիրի մարզում, Արաքս և Ախուրյան գետերի միախառնման անկյունում, ծովի մակարդակից 975 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 43 կմ հարավ-արևմուտք։ 

Գյուղում կառուցված է խմելու ջրի ցանց։ Գյուղացիներն օգտվում են նաև էներգատաքացուցիչներից (տնային տնտեսությունների 50%-ն արդեն տեղադրել են): 

Մարզ
Արարատ
Համայնք
Արարատ
Բնակավայր
Զանգակատուն
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1151
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Զանգակատունը գտնվում է մարզկենտրոնից 55 կմ հեռավորության վրա: Գյուղի թիկունքում կառուցվել է 2 մլն. խորանարդ մետր տարողությամբ ջրամբար՝ ոռոգման նպատակով: 

Գյուղի ուսանողների ուսման վարձի 50 տոկոսը հոգում է պետությունը։ Բնակավայրում գործում են Արարատի համայնքապետարանի կողմից տրամադրված անվճար ուսանողական ավտոբուսներ։

Մարզ
Վայոց ձոր
Համայնք
Վայք
Բնակավայր
Զառիթափ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1355
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Զառիթափ գյուղը գտնվում է Վայքի լեռնաշղթայի հարավ-արևելյան մասում։ Ծովի մակարդակից բարձր է 1400-2100 մ։ Գյուղը փռված է յոթ բլուրների վրա, գյուղամիջով անցնում է Փշոնք, իսկ հյուսիսային սահմանով անց Արփա գետերը

Զառիթափ գյուղը հիմնադրվել է 1829 թ.։ Գյուղն ապահովված է ոռոգման, խմելու ջրերով։ Գազաֆիկացված է, լուծված է փողոցային լուսավորության հարցը։ Զառիթափը 24-ժամյա ջրամատակարարում ունի։ Ներկայումս վերանորոգվում է Զառիթափի մանկապարտեզը։

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Վարդենիս
Բնակավայր
Զառիվեր
Բնակչության թիվ առ 2026 140
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Զառիվեր բնակավայրը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիս համայնքում։ Բնակավայրը ՀՀ բարձրլեռնային գոտիներից է՝ գտնվում է ծովի մակարդակից 2100 մետր բարձրության վրա։ Բնակավայրն աչքի է ընկնում երկար, ցրտաշունչ ձմեռներով։

Բնակավայրում մշտապես առկա է 16 տնտեսություն։ Ամռան ամիսներին այս թիվը մեծանում է՝ պայմանավորված սեզոնային անասնապահության և դաշտավարության աշխատանքներով։ Բնակավայրն ապահովված է հոսանքով և ինտերնետ հասանելիությամբ։ Բնակիչների հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է։

Մարզ
Արագածոտն
Համայնք
Թալին
Բնակավայր
Զարինջա
Բնակչության թիվ առ 2026 651
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնակավայրը գտնվում է մարզկենտրոնից՝ 67 կմ հյուսիս-արևմուտք։ Զարինջա գյուղում մարդիկ զբաղվում են անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ։ Գյուղում ապրուստը հիմնված է դաշտերի մշակության վրա։