Բնակավայրեր

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսված են բնակավայրեր, որտեղ տեղահանված անձանց տրամադրվող աջակցության չափն ավելի շատ է, քան ՀՀ մյուս բնակավայրերում։ Կից ներկայացված են այդ բնակավայրերը

Արտոնյալ աջակցությամբ բնակավայրերի ցանկ

Մարզ
Սյունիք
Համայնք
Կապան
Բնակավայր
Դիցմայրի
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 76
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Դիցմայրի գյուղը գտնվում է Կապանից 7 կմ արևելք՝ ծովի մակարդակից 800-900 մ բարձրության վրա։

Առկա է ոռոգման համակարգ, գազամատակարարում։  Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ։

Մարզ
Տավուշ
Համայնք
Նոյեմբերյան
Բնակավայր
Դովեղ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 2
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 618
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Դովեղ գյուղը գտնվում է Տավուշի հյուսիս-արևելյան սահմանագլխին,ՀՀ պետական սահմանից 1.5 կմ հեռու, ծովի մակարդակից՝ 720 մ բարձրության վրա։ 

«Դովեղ» բարեգործական հիմնադրամը աջակցում է գյուղին։ Համայնքը էլեկտրաֆիկացված է, գազաֆիկացված է, հեռախոսակապը գործում է դեռ 1966 թվականից, ճանապարհների վիճակը՝ բարվոք։ Գյուղում վերջերս նոր այգի է բացվել։ 

Կառուցվում է նոր, վերազինված դպրոց։

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Ճամբարակ
Բնակավայր
Դպրաբակ
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 531
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Դպրաբակը գտնվում է Գետիկի ստորին հոսանքի ձախ և աջ ափերին՝ ծովի մակարդակից 1240 մետր բարձրության վրա։  Հողը բերրի է՝ խիստ նպաստավոր բուսաբուծության և այգեգործության համար։

Կառավարության 2021-26 թթ․ ծրագրով Դարաբակում առողջության առաջնային պահպանման կենտրոն կստեղծվի։ Բարեկարգվում է մշակույթի տան շենքը, խաղահրապարակ է կառուցվում։

 

 

Մարզ
Լոռի
Համայնք
Թումանյան
Բնակավայր
Դսեղ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 2188
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Դսեղը գտնվում է ՀՀ Լոռու մարզում, Դեբեդ գետի աջափնյա սարահարթի վրա։ Բնակավայրի հեռավորությունը միջպետական նշանակության Երևան-Թբիլիսի մայրաղու Վանաձոր-Ալավերդի հատվածից` 8կմ։ Համայնքի վարչական տարածքը գտնվում է ծովի մակերևույթից 829-2180մ բարձրության վրա, որը և հանգեցրել է կլիմայական պայմանների ընդգծված տարբերության ներքին, միջին և վերին հատվածներում։ Դսեղն աչքի է ընկնում համեմատաբար մեղմ և խոնավ կլիմայով։ Տարվա մեծ մասը գյուղը ենթարկվում է Միջերկրական և Սև ծովերի խոնավ օդային զանգվածների հոսքին, որոնք բերում են առատ տեղումներ։ 

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Ճամբարակ
Բնակավայր
Դրախտիկ
Մանկապարտեզներ 3
Ուս. հաստատություններ 2
Բնակչության թիվ առ 2026 899
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Դրախտիկ գյուղը  գտնվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում, Արեգունի լեռների հարավային լանջին , Սևանա լճի ավազանի Դրախտիկ գետի ափին, ծովի մակերևույթից 1980 մետր բարձրության վրա։ Բնակավայրը գտնվում է  Սևանա լճից 3 կմ հեռավորության վրա, պատված է Արեգունի լեռնաշղթայով, համայնքում առկա է հանգստյան գոտի, հյուրատներ, ձիարշավարան։

Դրախտիկում կառուցվել է գազատարի ներքին ցանցը, խմելու ջրատարի արտաքին ցանցը և օրվա կարգավորիչ ջրամբարը՝ խմելու ջրատարի ներքին ցանցը, լուծվել է նաև գյուղի լուսավորության հարցը։  Նախատեսված է մշակութային կենտրոն ստեղծել։ 

 

Մարզ
Վայոց ձոր
Համայնք
Արենի
Բնակավայր
Ելփին
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1234
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Ելփին գյուղը գտնվում է Վայոց Ձորի հարավ-արևմտյան մասում։ Հողատարածությունները ձգվում են ծովի մակարդակից 1400-2800 մ բարձրության սահմաններում։ 

Գյուղն ապահովված է ոռոգման և խմելու ջրերով, գազաֆիկացված է, լուսավորության նոր համակարգ է դրված, ասֆալտապատվել են ճանապարհները, տրամադրվել է գյուղտեխնիկա։ Գործում է կանոնավոր երթուղի դեպի շրջկենտրոն։

Մարզ
Սյունիք
Համայնք
Կապան
Բնակավայր
Եղեգ
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 61
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Եղեգ գյուղը մարզկենտրոն Կապանից հեռու է 9 կմ դեպի հյուսիս, գտնվում է ծովի մակարդակից 1380-1460 մ բարձրության վրա։ 

Գյուղում լուծվել է ջրահեռացման հարցը, նաև հիմնանորոգվել է Եղեգ և Սևաքար գյուղեր տանող այլընտրանքային ճանապարհը։ Գործում է մարզկենտրոն տանող հասարակական տրանսպորտ։  Եղեգի վարչական շենքում շինաշխատանքներ են տարվել։ 

Գյուղում իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Կայուն համայնքներ»  նախագիծը, որի հիմնական նախագծերից մեկը  ջերմատնային տնտեսությունների հիմնումն է: Գյուղին աջակցում է նաև «Ֆերմերների ասոցիացիան»։

Մարզ
Վայոց ձոր
Համայնք
Եղեգիս
Բնակավայր
Եղեգիս
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 389
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Եղեգիս գյուղը գտնվում է Եղեգնաձոր քաղաքից 18 կմ, Երևանից`135 կմ հեռավարության, ծովի մակարդակից 1580 մ բարձրության վրա։ 

Գյուղն ապահովված է ոռոգման և խմելու ջրերով։  Գործազրկության խնդիր չկա. համայնքում 16 ՀԷԿ է գործում։ Բնակավայրն ունի նորակառույց և գերժամանակակից դպրոց, որը նախատեսված է նաև Հերմոն, Վարդահովիտ, Գողթանիկ բնակավայրերի աշակերտների համար։ Նշյալ բնակավայրերից աշակերտների տեղափոխումը կառավարությունը կկազմակերպի անվճար։

Բնակչությունը զբաղվում է ծխախոտագործությամբ, անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Գյուղում գործում է քարի մշակման արտադրամաս։ Կան մի քանի հյուրատներ, խելացի անասնագոմեր։

Մարզ
Վայոց ձոր
Համայնք
Եղեգնաձոր
Բնակավայր
Եղեգնաձոր
Մանկապարտեզներ 2
Ուս. հաստատություններ 2
Բուժհաստատություններ 2
Բնակչության թիվ առ 2026 9587
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Եղեգնաձոր քաղաքը Վայոց ձորի մարզկենտրոնն է, ինչպես նար խոշորացված համայնքի կենտրոնը։ Գտնվում է Հայաստանի հարավ-արևելյան հատվածում՝ մայրաքաղաք Երևանից 123կմ հեռավորության վրա: Քաղաքի վարչական տարածքը մոտ 2642 հա է, ծովի մակերևույթից ունեցած բարձրությունը՝ 1250մ: Կլիման չոր է, խիստ ցամաքային։

Մարզ
Արարատ
Համայնք
Վեդի
Բնակավայր
Եղեգնավան
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 2
Բնակչության թիվ առ 2026 1715
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Եղեգնավանը գտնվում է Արարատ քաղաքից 10 կմ հեռավորության վրա, Արաքս գետի ձախ ափին,  ծովի մակերևույթից  820 մետր բարձրության վրա: 

Գյուղն ամբողջովին գազաֆիկացված է, անցկացվել է ցերեկային լուսավորություն։ Նորոգվել է Այգավան-Եղեգնավան ճանապարհի հատվածը։

Մարզ
Լոռի
Համայնք
Փամբակ
Բնակավայր
Եղեգնուտ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 873
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Եղեգնուտ բնակավայրը գտնվում է Հայաստանի Արևելյան կողմում, Գուգարքի տարածաշրջանում: Հարևան է Դեբետ և Վահագնի գյուղերին: Բարձրությունը ծովի մակերևույթից 1240 մ է։ 

Գյուղի կլիման մեղմ է, երեք կողմից շրջատված է անտառներով, որոնք հարուստ են հատապտուղներով: Ամռան և աշնան սեզոնին բնակիչները զբաղվում են վայրի հավաքով, մի մասը օգտագործում են իրենց տնտեսությունում, մի մասը վաճառում: Բնությունը շատ բարենպաստ է նաև մեղվապահության համար:

Բնակավայր մտնող ճանապարհը ամբողջությամբ ասֆալտապատ է և անցկացված է գիշերային լուսավորության ցանց, գյուղը գազաֆիկացված է մասնակի:

Մարզ
Շիրակ
Համայնք
Ամասիա
Բնակավայր
Եղնաջուր
Բնակչության թիվ առ 2026 33
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Եղնաջուրը գտնվում է Եղնաջուր գետակի ափին, Արփի լճից (Ազգային պարկ) հյուսիս-արևմուտք` Գառնառիճ գյուղից 4 կմ հյուսիս-արևմուտք։ Հայաստանի Հանրապետության ամենաարևմտյան գյուղն է։ Արփի լճի տարածքում գործում է հյուրատուն։ 

Գյուղը մեծ հնարավորությունների ունի էկոտուրիզմի զարգացման համար։  Եղնաջուրում ապրում են ընտանիքներ Գյումրիից, Աշտարակից, Թավշուտ և Բերդաշեն գյուղերից: Այստեղ ավանդաբար անցկացվում է «Վերադարձ դեպի բնություն» ամառային ճամբարը։