Դավիթ Բեկ գյուղը գտնվում է մարզկենտրոն Կապանից 28 կմ դեպի հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 1150 մ բարձրության վրա։ Կապանի ամենամեծ, առաջավոր գյուղն է։
Գյուղում ոռոգման նպատակով կառուցվել է ջրամբար։ Այստեղ իրականացվում են խմելու ջրագծերի անցկացման և ակումբի շենքի վերականգնման աշխատանքներ։ Կաթի մթերման արտադրամաս է հիմնադրվել։
Դարանակ գյուղը գտնվում է Սևանի լեռների ստորոտին, լճափից ոչ հեռու, Հավսաթաղք գետի հովտում՝ ծովի մակարդակից 1980 մ բարձրության վրա: Դարանակը Գեղարքունիքի մարզի ամենատաք բնակավայրերից է՝ մեղմ ձմեռներով:
Դարանակի դպրոցի շենքում ՄԱԿ-ի համաշխարհային պարենի ծրագրի շրջանակներում և մարզպետարանի աջակցությամբ վերանորոգման աշխատանքներ են կատարվել։ Սուբվենցիոն ծրագրի արդյունքում Դարանակում խմելու նոր ջրագիծ է կառուցվել: Բնակավայրը բարենպաստ է գյուղատնտեսությամբ զբաղվելու համար։
Դարբաս գյուղը գտնվում է Լորաձոր գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից մոտ 1500-1600 մ բարձրության վրա։ Գյուղի ճանապարհները բարեկարգված են։ Գյուղում կա ՀԷԿ։ Համայնքներն իրար է կապում բարձրորակ ճանապարհը, Դարբասում կառուցվում են նոր ջրագծեր։
Սյունիքի մարզի Դարբաս‚ Գետաթաղ‚ Լոր‚ Շենաթաղ համայնքներով անցնող շուրջ 13.7 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվել է «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի» շրջանակում։ Դարբասում ավարտվին են մոտենում նոր կրթահամալիրի կառուցման աշխատանքները։
Դարիկ գյուղը գտնվում է Զորակերտ գյուղից 4 կմ հյուսիս՝ Արփի լճի հարևանությամբ՝ ծովի մակարդակից 2200 մետր բարձրության վրա, ալպիական տարածքում, որը լավագույն վայրն է էկոլոգիապես մաքուր սնունդ ստանալու, քիմիական նյութերից զերծ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար:
Դարիկում հայտաբերվել են պատամշակութային արտեֆակտներ, տարածքը հարուստ է պեղումների համար։
Դարպաս բնակավայրը սահմանակից է Վանաձոր քաղաքին և Լեռնապատ համայնքին: Ծովի մակարդակից բարձր է 1370 մ: Բնակավայրը անտառամերձ է, հիմնականում սոճիներով շրջապատված։ Բնակավայրի շրջակայքով անցնում է «Փամբակ» գետը:
Վանաձոր քաղաքից մինչև բնակավայր տանող ճանապարհը ասֆալտապատ է, ամբողջությամբ անցկացված է գիշերային լուսավորության ցանց:
Դդմաշեն բնակավայրը տեղակայված է Սևան քաղաքից 12 կմ հեռավորության վրա։ Դտնվում է ծովի մակարդակից 1800-2400 մ բարձրության վրա։ Գյուղի միջով անցնում է Հրազդան գետը: Դդմաշեն գյուղի հողային տարածքը զբաղեցնում է Փամբակի լեռնաշղթայի հարավային թեքության լանջերի և Հրազդան գետի առանձին հատվածները:
Համայնքի վարչական տարածքը հատում է M-4 միջպետական նշանակության ավտոմայրուղին, համայնքի տարածքով է անցնում Գեղարքունիքի մարզը Կոտայքի մարզին կապող H-29 հանրապետական նշանակության ավտոճանապարհը:
Գյուղը գազաֆիկացված է, ներհամայնքային ճանապարհերը՝ բարեկարգ։
Դեբեդ բնակավայրը գտնվում է Փամբակ գետի աջ կողմում՝ Գյումրի-Բագրատաշեն մայրուղուց 2.5կմ հեռավորության վրա, պետական սահմանից՝ 60կմ: Ծովի մակարդակից բարձր է 980-1080 մ: Գյուղի տարածքը լեռնային է, մեղմ կլիմայով։
Բնակավայրը անտառամերձ է, բնակավայրի կենտրոնով է անցնում Փամբակ գետի աջակողմյան վտակ՝ Ալարեքսը, առկա են նաև բազմաթիվ մաքուր ջրաղբյուրներ:Վանաձոր քաղաքից մինչև բնակավայր տանող ճանապարհը ասֆալտապատ է, բնակավայրի փողոցներում գրեթե ամբողջությամբ անցկացված է գիշերային լուսավորության ցանց:
Բնակավայրը գտնվում է Նոյեմբերյանի տարածաշրջանում, Նոյեմբերյան քաղաքից հյուսիս-արևմուտք, Դեբեդ գետի ցածրադիր ափին, ծովի մակերևույթից 380 մ բարձրության վրա, ՀՀ պետական սահմանից՝ 1 կմ հեռավորության վրա։ Հայաստանի ամենացածրադիր գոտիներից է։ Սահմանակից է Վրաստանին։ Դեբեդավանում Կառավարության աջակցությամբ կառուցվել է նոր մանկապարտեզ. տրամադրվել է նոր գույք։
Բնակլիմայական պայմանների տեսանկյունից գտնվում է բարեխառն գոտում։ Այստեղ աճում են զեյթուն, նուշ, նուռ, դեղձ, խաղող և այլ արևադարձային կուլտուրաներ: Կլիման մեղմ է, մերձարևադարձային ցանկացած կուլտուրա կարելի է աճեցնել, կան արքայանարնջի, դեղձի, խաղողի նորատունկ այգիներ։ Բերքը արտահանում են հիմնականում Վրաստան։
Դեղձավան գյուղը գտնվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում,Նոյեմբերյան քաղաքից մոտ 12 կմ հյուսիսարևելք, Դեբեդ գետի աջափնյակում, Վրաստանի հետ պետական սահմանից 1-2 կմ հեռավորության։
Բնակավայրը գազաֆիկացված է։ Ճանապարհների վիճակը՝ բարվոք։ Գյուղում վերանորոգվել է բուժկետը։
Հիմնվող նոր այգետարածությունները պայմաններ են ստեղծել բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար:
Բնակավայրը եզդիաբնակ գյուղ է Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից 18 կմ հեռավորության վրա։ Մարզկենտրոնից գտնվում է 37 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Րիան, անվանումը և մտել է Երևանի նահանգի Էջմիածնի գավառի մեջ։ Տեղադրված է քարքարոտ սարավանդի վրա։
Բնակչությունը՝ 131 մարդ։
Դիլիջան քաղաքը գտնվում է Տավուշ մարզի հարավ-արևելքում,Աղստև գետի ափին՝ Հալաբի և Փամբակի լեռնաշղթաների միջլեռնային հովտում: Այն համարվում է Հայաստանի կարևոր զբոսաշրջային և առողջարանային կենտրոններից մեկը։ Քաղաքը հայտնի է իր մեղմ կլիմայով, մաքուր օդով, բնական աղբյուրներով և պատմական վայրերով։
Քաղաքը տեղակայված է ծովի մակերևույթից 1100-1510մ բարձրության վրա: Ունի խոնավ մայրցամաքային կլիմա՝ զով ամառներով և մեղմ ձմեռներով: Բնապատկերն առանձնանում է խիտ անտառներով, որոնք ներառված են «Դիլիջանի ազգային պարկ»ի տարածքում։
Դիտավանը գտնվում է մարզկենտրոն Իջևանից 9 կմ հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 800 մ բարձրության վրա։ Գյուղի ընդհանուր մակերեսը 582 հա է:
Դիտավանում կառուցվել է նոր դպրոցի շենք, որտեղ տեղակայվել է նաև փոքր մարզադահլիճ: Դպրոցը լիովին կահավորվել է, տրամադրվել են համակարգիչներ և համապատասխան սարքավորումներ: Գյուղում վերանորոգվել է նաև գազատարը։ Հիմնանորոգվել է Դիտավան գյուղի ճանապարհը։ Ապահովված է խմելու և ոռոգման ջրով։
Գործարկված է Վազաշեն֊Այգեհովիտ֊Ազատամուտ֊Դիտավան֊Իջևան և հետադարձ ուղղություններով միջհամայնքային տրանսպորտ։