Բնակավայրեր

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսված են բնակավայրեր, որտեղ տեղահանված անձանց տրամադրվող աջակցության չափն ավելի շատ է, քան ՀՀ մյուս բնակավայրերում։ Կից ներկայացված են այդ բնակավայրերը

Արտոնյալ աջակցությամբ բնակավայրերի ցանկ

Մարզ
Սյունիք
Համայնք
Սիսիան
Բնակավայր
Թանահատ
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Թանահատը գտնվում է Սիսիանից մոտ 12 կմ հարավ-արևմուտք, Սիսիան գետի ձախ օժանդակ Կամրջակ գետակի ձախ ափին, ծովի մակարդակից 1920-1960 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է 118 կմ։ 

Բնակավայրը գոյություն է ունեցել հնագույն ժամանակներում, ինչի մասին վկայում է 1975 թ. Թանահատի ավերակներում հայտնաբերված ուրարտերեն սեպագիր արձանագրությունը։

Մարզ
Վայոց ձոր
Համայնք
Եղեգիս
Բնակավայր
Թառաթումբ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 440
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Թառաթումբ գյուղը գտնվում է Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին, ծովի մակարդակից 1640 մ բարձրության վրա, Եղեգնաձոր քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք, Երևանից 140 կմ հեռավորությամբ։ 

Բնակավայրում կառուցվել է խմելու ջրի նոր ջրագիծ, որը վերջնականապես լուծել է ոռոգման և խմելու ջրի հիմնախնդիրը։ Մթերող կազմակերպություններն օգնում են գյուղացուն իրացնել մթերքը։  Այստեղ կառուցվում է հրապարակ, զրուցարան։ 

Բնակավայրում կապի և հեռահաղորդակցության խնդիր չկա։

Մարզ
Սյունիք
Համայնք
Սիսիան
Բնակավայր
Թասիկ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 238
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Թասիկը գտնվում է ծովի մակարդակից 1700-1760 մ բարձրության, մարզկենտրոն Կապանից 113 կմ հեռավորության վրա։

Գյուղում կա ՀԷԿ։ 
Վերանորոգվել է Թասիկ բնակավայրի խմելու ջրի ջրագիծը: Տևական աշխատանքներից հետո՝ ամբողջությամբ վերականգնվել է ջրամատակարարումը: Բնակավայրի, ինչպես նաև դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ են կատարվել։

Մարզ
Շիրակ
Համայնք
Աշոցք
Բնակավայր
Թավշուտ
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 388
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գյուղը գտնվում է մարզկենտրոնից 44 կմ հյուսիս, Ծաղկաշեն գետի աջափնյա շրջանում։ Գյուղի տարածքում նախկինում եղել է բնակավայր, ինչի վկան պատմամշակութային հուշարձաններն են։ 

Ունի աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր: 
ՄԱԿ-ի ծրագրով ստեղծվել է կոոպերատիվ։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակում նաև ջրագիծ է անցկացվել։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։ Բարեկարգվել են ճանապարհները։ Թավշուտում նոր ոռոգման համակարգ է տեղադրվել։

Մարզ
Տավուշ
Համայնք
Դիլիջան
Բնակավայր
Թեղուտ
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1659
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Թեղուտ գյուղը գտնվում է ՀՀ Տավուշ մարզի Դիլիջան համայնքի հյուսիս-արևելքում՝ Դիլիջան-Իջևան ճանապարհի վրա,Աղստև գետի ձախափնյակում։Գյուղից ոչ հեռու՝ անտառային գեղատեսիլ գոտում, գտնվում է Պարզ լիճը՝ Տավուշ մարզի կարևորագույն բնական հուշարձաններից մեկը։Ծովի մակերևույթից բարձր է 1040-1150մետր։Գտնվում է բարեխառն կլիմայական գոտում։

Թեղուտը տարածաշրջանի կարևոր խաչմերուկներից մեկն է. Թեղուտով են անցնում Բերդ- Իջևան- Դիլիջան- երևան, Բերդ- Իջևան- Դիլիջան- Վանաձոր մայրուղիները։ 

Թեղուտը կապված է համայնքային կենտրոնի և այլ համայնքների հետ միկրոավտոբուսային երթուղիներով։

Մարզ
Լոռի
Համայնք
Ալավերդի
Բնակավայր
Թեղուտ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 813
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Թեղուտ բնակավայրը գտնվում է Լոռու մարզի Ալավերդի համայնքի կազմում, Դեբեդ գետի Շնող վտակի աջ ափին, ծովի մակերևույթից գտնվում է 760մ բաձրության վրա։

Ունի բարենպաստ կլիմա՝ ոչ շոգ ամառ և մեղմ ձմեռ։ Գյուղը հարուստ է երկնագույն փիրուզի և պղինձ մոլիբդենի հանքավայրերով:

Գյուղը գազաֆիկացված է, գրեթե բոլոր փողոցները լուսավորված են, ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ:

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Ճամբարակ
Բնակավայր
Թթուջուր
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1012
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Թթուջուրը գտնվում է հանրապետական նշանակության Ճամբարակ-Բերդ և Ճամբարակ-Իջևան-Դիլիջան ավտոճանապարհների խաչմերուկում: Միջին հեռավորությունը ՀՀ պետական սահմանից 2.5 կմ է։ Բնակավայրի կենտրոնում կա հանքային ջուր, որից ծագել է գյուղի անունը:

Տավուշի մարզում շարունակվում են Թթուջուր-Նավուր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, ոլորանները քիչ են։  Թթուջրում կրթահամալիր, հանդիսությունների սրահ է կառուցվում։ 

 

Մարզ
Սյունիք
Համայնք
Մեղրի
Բնակավայր
Թխկուտ
Բնակչության թիվ առ 2026 51
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գտնվում է Մեղրի գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից մոտ 1200 մ բարձրության վրա։ Թխկուտը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային նոր ծրագրով կջրարբիացվի։ 

Ավարտվել են բնակավայրի ոռոգման համակարգի վերականգնման աշխատանքները: Գյուղի մոտ կա պղնձամոլիբդենային հանքավայր։

Մարզ
Շիրակ
Համայնք
Աշոցք
Բնակավայր
Թորոսգյուղ
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 367
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գյուղ խոշորացված Աշոցք համայնքում, գտնվում է Հողմաջուր գետի միջին հոսանքի աջափնյակի շրջանում, ծովի մակարդակից 1960 մ բարձրության վրա։ Գյուղն ունի խմելու ջրի մեծ պաշարներ, որոնք գոյանում են բնական աղբյուրների հաշվին: Թորոսգյուղում գործում է երիտասարդական ճամբար։ 

Ավանդաբար այստեղ է անցկացվում նաև «Շիրակի ձմեռ» մարզային միջոցառումը։ Այստեղ գտնվում նաև «Մանուշակ» ճամբարը, ուր ամռան ամիսներին հարյուրավոր երեխաներ անցկացնում են իրենց հանգիստը, իսկ ձմռանը սա հիանալի վայր է դահուկային սպորտի սիրահարների համար։

Մարզ
Լոռի
Համայնք
Թումանյան
Բնակավայր
Թումանյան
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1810
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Թումանյան քաղաքը գտնվում է Լոռու մարզի հյուսիս-արևելյան մասում, զբաղեցնում է Դեբեդ գետի ստորին հոսանքի ավազանի աջափնյա մասը, Դեբեդի կիրճի աջափնյա դարավանդները: Քաղաքի բարձրությունը ծովի մակերևույթից 810 մետր է: Թումանյան քաղաքի հեռավորությունը տարածաշրջանային կենտրոն Ալավերդի քաղաքից՝ 14կմ: Քաղաքի մոտով է անցնում Մ-6 միջպետական նշանակության Վանաձոր-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհը:

Քաղաքի կլիման մերձարևադարձային է, չափավոր շոգ և չորային ամառներով, մեղմ ձմեռներով: Քաղաքը ագրո կլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում: 

Մարզ
Տավուշ
Համայնք
Բերդ
Բնակավայր
Իծաքար
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 280
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Իծաքար գյուղը գտնվում է ՀՀ պետական սահմանից 14 կմ հեռավորության, ծովի մակարդակից 1150 մ բարձրության վրա։ 


Գյուղը գազաֆիկացված է, առկա է փողոցային լուսավորություն։ Լուծված է ջրի խնդիրը։  Կառուցվել են պաշտանիչ պատեր։ Ապահովված է տրանսպորտով՝ դեպի շրջկենտրոն, սուբվենցիոն ծրագրի շնորհիվ ձեռք է բերվել գյուղտեխնիկա։ 

Մարզ
Սյունիք
Համայնք
Սիսիան
Բնակավայր
Իշխանասար
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 203
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Իշխանասար գյուղը գտնվում է Կապան քաղաքից 98 կմ հեռավարության վրա, Իշխանասարի ստորոտին: Հայկական հին բնակավայրերից է։ 

Իշխանասարում կան ինտենսիվ այգի և վերամշակման գործարան: Կառավարության աջակցության ծրագրերով ձեռք է բերվել 204 մլն. դրամի գյուղտեխնիկա և ագրոպարենային ոլորտի սարքավորումներ։