Բնակավայրեր

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսված են բնակավայրեր, որտեղ տեղահանված անձանց տրամադրվող աջակցության չափն ավելի շատ է, քան ՀՀ մյուս բնակավայրերում։ Կից ներկայացված են այդ բնակավայրերը

Արտոնյալ աջակցությամբ բնակավայրերի ցանկ

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Մարտունի
Բնակավայր
Գեղհովիտ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 3
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 6476
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գեղհովիտ բնակավայրը գտնվում է Մարտունի գետի աջ ափին, համայնքի կենտրոնից 3,7 կմ հարավ, ծովի մակերևույթից 2060 մ բարձրության վրա, մարզկենտրոն Գավառից 37 կմ հարավ-արևելք։

Մարզ
Սյունիք
Համայնք
Սիսիան
Բնակավայր
Գետաթաղ
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 143
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գետաթաղը գտնվում է ծովի մակարդակից 1470 մ բարձրության վրա։ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 12 կմ դեպի հարավ-արևելք, հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 113 կմ։

Գետաթաղ հիմա կարելի է հասնել բարեկարգ ճանապարհով, որը շահագործման է հանձնվել 2019 թ. գարնանը: Ասֆալտապատ ավտոճանապարհը հասնում է մինչև Լորաձորի վերջին գյուղը՝ Լեռնաշեն կամ Շենաթաղ: Այստեղ նպաստավոր պայմաններ են ստեղծված անասնապահության համար։

Մարզ
Տավուշ
Համայնք
Իջևան
Բնակավայր
Գետահովիտ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 2406
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գետահովիտ բնակավայրը տեղակայված է գտնվում է Աղստև գետի ձախ ափին։ Գտնվում է բարեխառն կլիմայական գոտում։

Բնակավայրն ունի բարեկարգ փողոցներ։ Գազաֆիկացված է։

 

 

Մարզ
Լոռի
Համայնք
Տաշիր
Բնակավայր
Գետավան
Բնակչության թիվ առ 2026 89
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գետավանը տեղակայված է Տաշիր քաղաքից մոտ 3 կմ հարավ-արևելք` Տաշիր գետի աջ ափին։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1470 մ բարձրության վրա։ 

Կլիման բարեխառն է, ձմեռը՝ երկարատև ու ցրտաշունչ, ամառը՝ զով:

Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ: Զբաղվում են նաև մեղվաբուծությամբ և բանջարաբուծությամբ:

Մարզ
Վայոց ձոր
Համայնք
Եղեգնաձոր
Բնակավայր
Գետափ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 2395
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գետափ բնակավայրը տեղակայված է Եղեգնաձորից 4 կմ հեռավորության վրա՝ Երևան–Մեղրի մայրուղու ձախակողմյան մասում, ծովի մակերևույթից 1310մետր բարձրության վրա։ Գյուղի միջով հոսում է Եղեգիս գետը: Գյուղի կլիման ցամաքային է։

Մարզ
Շիրակ
Համայնք
Արթիկ
Բնակավայր
Գետափ
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 909
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնակավայրը գտնվում է հարթավայրում` ծովի մակերևույթից 1750 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է։ 

Գետափն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ։ Արթիկ քաղաքին և մարզկենտրոնին կապող բոլոր ճանապարհները ասֆալտապատ են և բարեկարգ, ենթակառուցվածքները հեշտ հասանելի։

Մարզ
Արագածոտն
Համայնք
Թալին
Բնակավայր
Գետափ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 229
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի հյուսիս-արևմտյան մասում, Արագած լեռան արևմտյան լանջին։ Ծովի մակերևույթից 1315 մ բարձրության վրա։ Մարզկենտրոնից գտնվում է 71 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաքից՝  84 կմ։ Կլիման չորային, որտեղ գերակշում են կիսաանապատներն ու տափաստանները։

Առկա է խմելու ջրի ցանց, ոռոգման համակարգ։ Գյուղում կա 137 հա ինտենսիվ այգի։ Գետափ գյուղի մոտ նոր կամուրջ է կառուցվում։ 

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Ճամբարակ
Բնակավայր
Գետիկ
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 438
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գետիկ գյուղը գտնվում է Միափորի և Արեգունի լեռների միջև, Գետիկ գետի հովտում, ծովի մակարդակից 1820 մ բարձրության վրա: Գյուղը հանգստյան գոտու է նման, Սոճիների անտառը հանդիպակաց լանջին է, ծառայում է նաև որպես առողջարան։
Գյուղում տուրիզմի զարգացման հեռանկարներ կան, մի շարք ծրագրեր են իրականացվում, սերտ համագործակցում են իտալական ներդրողների հետ։

Մարզ
Վայոց ձոր
Համայնք
Եղեգիս
Բնակավայր
Գետիկավանք
Բնակչության թիվ առ 2026 15
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գետիկվանքը Հայաստանի ամենաբարձրադիր բնակավայրն է`գտնվում է ծովի մակերևույթից 2470 մ բարձրության վրա։ Գետիկվանքը Վարդահովիտի կազմում է։

Հոսանքն անվճար է, կա աղբյուր, գետ։ Բնակավայրում գործում է ՀԷԿ, տեղում զբաղվում են նաև մեղվապահությամբ և գետի հունից՝ ձկնորսությամբ։

Մարզ
Սյունիք
Համայնք
Քաջարան
Բնակավայր
Գետիշեն
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 57
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գտնվում է Գեղի գետի աջ ափին։ 

«Խմելու ջրամատակարարման համակարգերի կառուցման աշխատանքներ» ծրագրով համայնքի ջրամատակարարման բարելավման նպատակով գետային ջրընդունիչ և առաջնային պարզարան է կառուցվում։ Հիմնանորոգվել է բնակավայրի խմելու ջրի մատակարարման համակարգը։

Մարզ
Շիրակ
Համայնք
Ախուրյան
Բնակավայր
Գետք
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 612
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնակավայրը գտնվում է Ախուրյան գետի ձախ կողմում։ Բարձրությունը ծովի մակերևույթից 1500 մ է։ Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ 

Գետք բնակավայրն ունի շուրջօրյա ջրամատակարարում, էներգամատակարարում։

Մարզ
Վայոց ձոր
Համայնք
Եղեգնաձոր
Բնակավայր
Գլաձոր
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 2710
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գլաձոր բնակավայրը տեղակայված է Եղեգնաձոր քաղաքից 3կմ կեռավորության վրա։ Ծովի մակերևույթից բարձրությունը կազմում է մոտ 1350մ։ Կլիման մերձարևադարձային է, չոր, ցամաքային, նպաստավոր է այգեգործության և խաղողագործության համար։