Բնակավայրեր

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսված են բնակավայրեր, որտեղ տեղահանված անձանց տրամադրվող աջակցության չափն ավելի շատ է, քան ՀՀ մյուս բնակավայրերում։ Կից ներկայացված են այդ բնակավայրերը

Արտոնյալ աջակցությամբ բնակավայրերի ցանկ

Մարզ
Տավուշ
Համայնք
Դիլիջան
Բնակավայր
Գոշ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 2
Բնակչության թիվ առ 2026 1145
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գոշ գյուղը գտնվում է ՀՀ Տավուշ մարզի Դիլիջան համայնքի հյուսիս- արևելքում՝ «Դիլիջան ազգային արգելոց»ին հարակից Գոշ գետի հովտում։ Ծովի մակերևույթից բարձր է 1200 մետր։ Բնակավայրն ունի բարեխառն կլիմա։

Սուբվենցիոն ծրագրերով 2023 թ․ տուֆապատվել է գյուղի ճանապարհը, 2024թ․ կառուցվել է խմելու ջրագիծը։

Գոշը կապված է համայնքային կենտրոնի և այլ համայնքների հետ միկրոավտոբուսային երթուղիներով։

Մարզ
Սյունիք
Համայնք
Սիսիան
Բնակավայր
Գորայք
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 423
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գորայք գյուղը գտնվում է ծովի մակարդակից  2100 մ բարձրության, մարզկենտրոն Կապանից 128 կմ հեռավորության վրա։

Ճանապարհները բարեկարգված են։ Ապահովված է խմելու ջրով, գազաֆիկացված է։ Գորայքը այն բացառիկ գյուղերից մեկն է, որն ունի հողային մեծ ռեսուրսներ, տարեցտարի հատկապես արոտավայրերի օգտագործման աճ է նկատվում:

Վերանորոգված է գյուղի հանդիսությունների սրահը, կառուցվել է խաղահրապարակ: Ներդնելով գյուղատնտեսության զարգացման համար տարբեր ծրագրեր` գյուղացիներին սովորեցրել են տարբեր բանջարաբոստանային մշակաբույսերի մշակման նոր տեխնոլոգիաներ:

Մարզ
Սյունիք
Համայնք
Գորիս
Բնակավայր
Գորիս
Մանկապարտեզներ 7
Ուս. հաստատություններ 18
Բուժհաստատություններ 5
Բնակչության թիվ առ 2026 19524
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գորիս քաղաքը գտնվում է մարզկենտրոն Կապանից 69 կմ հյուսիս-արևելք։ Այն ամբողջապես վերափոխվել է, դարձել բարեկարգ քաղաք։ Կառուցվել են առանձնատներ, հասարականան շենքեր, առողջապահական հիմնարկներ, մշակութալուսավորական օջախներ։

Կատարված են ջրահեռացման աշխատանքները, ասֆալտապատման աշխատանքները ընթացքի մեջ են, վերջերս տեղադրվել է ամբուլատոր շարժական բժշկական կայան։ Բարեկարգվել է կենտրոնական հրապարակը, ճանապարհների լուսավորությունը, լուծվել է ջրի խնդիրը։

Մարզ
Լոռի
Համայնք
Վանաձոր
Բնակավայր
Գուգարք
Մանկապարտեզներ 2
Ուս. հաստատություններ 2
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 5809
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գուգարք բնակավայրը գտնվում է Բազումի և Հալաբի լեռնաշղթաների գոգավորությունում, Փամբակ գետի աջ ափին, ծովի մակերևույթից 1320-1350 մ բարձրության վրա: 

Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով: 

Գյուղը գազաֆիկացված է և էլեկտրաֆիկացված։

Մարզ
Սյունիք
Համայնք
Մեղրի
Բնակավայր
Գուդեմնիս
Բնակչության թիվ առ 2026 21
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գյուղը գտնվում է Սյունիքի մարզում, ծովի մակարդակից բարձրությունը մոտ 1400 մ է։ Սյունիքի հին գյուղերից է։ Հայտնի է դեռ 13-րդ դարից։ 

Գուդեմնիսը ասֆալտապատ է, ապահովված է գիշերային լուսավորությամբ։ Ջրի, ոռոգման խնդիր չկա։  Այս գյուղը մոտ է Ագարակ քաղաքին, բնակիչների համար աշխատատեղ կարող է դիտվել նաև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Մարզ
Շիրակ
Համայնք
Անի
Բնակավայր
Գուսանագյուղ
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 906
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնակավայրը տեղակայված է Ախուրյան գետի ձախափնյակում` ծովի մակարդակից 1500մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է։

Մարզ
Շիրակ
Համայնք
Ամասիա
Բնակավայր
Գտաշեն
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 351
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գտաշեն գյուղը գտնվում է ՀՀ հյուսիս-արևմուտքում։ Գյուղը լեռնային է, գտնվում է ծովի մակարդակից 1860 մ բարձրության վրա։ Համայնքն ունի երկու բնակավայր՝ Գտաշեն և Կամխուտ, ընդհանուր մակերեսը կազմում է 3640.0 հա։

Գյուղում կա գիշերային լուսավորություն։ Ոռոգման և խմելու ջրի խնդիրը լուծված է։ Հիմնանորոգվել են շենքերի տանիքները, ջրատարները։ 
Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։ 

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Բնակավայրում գործում է արոտ օգտագործողների սպառողական կոոպերատիվ:

Մարզ
Արմավիր
Համայնք
Բաղրամյան
Բնակավայր
Դալարիկ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 4000
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Դալարիկ բնակավայրը գտնվում է Արմավիրի մարզի հյուսիս-արևմտյան հատվածում։ Գյուղով անցնում է Երևան - Գյումրի երկաթգիծը։ 

Կենտրոնական փողոցները ասֆալտապատ են։ Սուբվենցիոն ծրագրերով պարբերաբար իրականացվում են ներքին փողոցների ասֆալտապատման, խճապատման և փոսային վերանորոգման աշխատանքներ։ Կենտրոնական և երկրորդական փողոցների մեծ մասն ապահովված է արտաքին լուսավորության ցանցով։

Մարզ
Արագածոտն
Համայնք
Թալին
Բնակավայր
Դաշտադեմ
Մանկապարտեզներ 1
Բնակչության թիվ առ 2026 589
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնակավայրը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում, Արտենի լեռան հարավային ստորոտում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 52 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1450 մ։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։

Մարզ
Լոռի
Համայնք
Տաշիր
Բնակավայր
Դաշտադեմ
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 77
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Դաշտադեմ գյուղը տեղակայված է Տաշիր քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք։ Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատև է, ամառը՝ զով։ 

Դաշտադեմում արևային կայաններ են կառուցվել։ Գյուղում լուծված է ջրամատակարարման ու ճանապարհների բարեկարգման հարցը։

Վրաստանի հետ սահմանամերձ այս գյուղում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում: Ապահովված է գյուղացիների ապրանքի մթերումը։

Դաշտադեմի հնավայրում պեղվել է միջնադարյան ամրոց, որը համարվում է Կովկասում պահպանված ամենամեծ ամրոցներից մեկը։ 

Մարզ
Սյունիք
Համայնք
Սիսիան
Բնակավայր
Դաստակերտ
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 257
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Դաստակերտը գտնվում է Այրի լեռան ստորոտին, նույնանուն գետի ակունքի մոտ, ծովի մակարդակից 2050 մ բարձրության վրա։ Ունի բարձր լեռնային բնակավայրի կարգավիճակ:

Դաստակերտում է գտնվում Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրը։ Գյուղում կա ՀԷԿ։ Այստեղ բուժսպասարկումն իրականացվում է «Սիսիանի բժշկական կենտրոն»-ի կողմից։

Մարզ
Արագածոտն
Համայնք
Թալին
Բնակավայր
Դավթաշեն
Մանկապարտեզներ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 762
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնակավայրը ընկած է Թալին-Աշտարակ ավտոմայրուղու վրա, մարզկենտրոնից 40 կմ հեռավորության վրա, Արագածի հարավ-արևտմյան փեշերին։ Բարձրությունը ծովի մակերևույթից 1730 մ է, բնակչությունը՝ 762 մարդ։

Բնակչության հիմնական զբաղմունքը ծխախոտագործություն, հացահատիկի արտադրություն, պտղաբուծությունն ու անասնապահությունն է։