Իջևան քաղաքը Տավուշի մարզի մարզկենտրոնն է։ Հեռավորությունը Երևանից՝ 133 կմ է, ՀՀ պետական սահմանից՝ 18 կմ, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 730 մ։ Գտնվում է բարխառն կլիմայական գոտում։ Նման բարենպաստ աշխարհագրական դիրքն ու կլիմայական հիասքանչ պայմանները ավելի գրավիչ են դարձնում Իջևանը։
Քաղաքն ունի 91 բազմաբնակարան շենքեր, 2350 առանձնատներ: Ունի ասֆալտապատ փողոցներ, բարեկարգ բակեր, փողոցային լուսավորության համակարգ։ Քաղաքը գազաֆիկացված է։
Իսահակյան գյուղը գտնվում է Ախուրյան գետի ձախ կողմում, ծովի մակարդակից 1470 մ բարձրության վրա։ Բնակավայրը գազաֆիկացված է, առկա է փողոցային լուսավորություն։
Գյուղը Իսահակյան է վերանվանվել ի պատիվ մեծանուն բանաստեղծ Ավ. Իսահակյանի, որը ծնվել և իր մանկությունն անց է կացրել նախկինում Ղազարապատ կոչվող այս գյուղում:
Բնակավայրը գտնվում է Արագած լեռան հարավարևմտյան լանջին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 46 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1900 մ է։ Իրինդ գյուղը գտնվում է Թալին քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը երեք կողմից շրջապատված է ոչ բարձր բլուրներով, իսկ հարավում հարթավայր է։
Լանջաղբյուր գյուղը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում ՝ ծովի մակարդակից 2050 մ բարձրության վրա։ Գյուղն ունի բերրի վարելահողեր, ինչպես նաև ջրամբարներ, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում գյուղատնտեսության համար։
Լանջառ գյուղը տեղակայված է մարզկենտրոնից 55 կմ հարավ-արևելք, բարձրությունը ծովի մակարդակից՝ 1800 մ։ Կլիման բարեխառն լեռնային է:
Գյուղում ամբողջովին լուսավորված է, կան ջրատաքացուցիչներ։ Լանջառում զբաղվում են անասնապահությամբ, այգեգործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են հացահատիկային և կերային կուլտուրաներ:
Բնակավայրը տեղակայված է Գյումրի-Երևան ավտոմայրուղու աջ կողմում, ծովի մակարդակից 1960մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն լեռնային է։
2025 թվականին սոբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվելու է Լանջիկ բնակավայրի գլխավոր փողոցի հիմնանորոգում և մայթերի սալիկապատում։
Լեհվազ գյուղը գտնվում է Մեղրի և Վահրավար գետերի միախառնման վայրում՝ ծովի մակարդակից 900-950 մ բարձրության վրա։ Մեղրիի ամենամեծ գյուղն է: Կլիման ջրառատ է։
Կառուցվել է գյուղի ջրամատակարարման ներքին ցանցը (այս ծրագրով լուծում է տրվել գյուղում ջրի խնդրին)։ Բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։ Լուծվել է գազաֆիկացման հարցը։
Տնտեսության հիմնական ճյուղերն են այգեգործությունը, պտղաբուծությունը, կերային կուլտուրաների մշակությունը, անասնապահությունը և շերամապահությունը։ Լեհվազի բնակիչներն աշխատում են Ճանապարհաշինարարական կազմակերպությունում, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում։
Լենուղի բնակավայրը տեղակայված է գտնվում է ծովի մակերևույթից 880 մ բարձրության վրա։
Գյուղը գազաֆիկացված է։ Բնակավայրի փողոցները բարեկարգ են, ունեն լուսավորության համակարգ։
Լեջան բնակավայրը տեղակայված է Ստեփանավան քաղաքից մոտ 4 կմ դեպի հյուսիս-արևելք՝ Լեջանջուր գետի ափին, ծովի մակարդակից բարձր է 1460-1475 մ:
Երկար տարիների դադարից հետո Լոռի Բերդ համայնքի Լեջան բնակավայրում վերաբացվել է մանկապարտեզը։ Բնակավայրի նոր, բարեկարգված վարչական կենտրոնը ևս պատրաստ է շահագործման։
Լեռնագյուղը գտնվում է ՀՀ հյուսիս-արևմուտքում՝ Շիրակի լեռնաշղթայի հյուսիսային լանջին, Իլլի գետի հովտում, ծովի մակարդակից 1980 մ բարձրության վրա: Որպես բնակավայր ունի 3000 տարվա պատմություն:
Լեռնագյուղ տանող ճանապարհը անցնում է Թորոսգյուղի միջով, հիմնական մայրուղուց հեռու է 4-5 կիլոմետր: Լեռնագյուղցիները կաթը Բանդիվանի գործարանին են հասցնում։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։
Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ և պտղաբուծությամբ:
Լեռնակերտ բնակավայրը տեղակայված է Մարտունի քաղաքից մոտ 6 կմ հարավ-արևմուտք, Արգիճի գետի աջ ափին։ Գտնվում է ծովի մակարդակից մոտ 2150 մ բարձրության վրա։
Վերջին տարիներին հիմանորոգվել է Լեռնակերտ տանող ճանապարհը, ինչպես նաև կառուցվել է արտաքին լուսավորության ցանց։
Բնակավայրը գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջին, բարձրադիր գոտում, լեռնատափաստանային ենթագոտում, որին բնորոշ են խիստ բնակլիմայական պայմանները, տարածքի ռելիեֆը հիմնականում լեռնային է՝ կտրտված ձորակների լայն ցանցով: Լեռնակերտն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ։