Գյուլագարակ բնակավայրը գտնվում է մարզկենտրոն Վանաձորից 28 կմ հեռավորության վրա: Բնակավայրի տարածքով հոսում է Ձորագետի Գարգառ վտակը: Բնակավայրի ռելիեֆը նախալեռնային է, ծովի մակարդակից գտնվում է 1400 մ բարձրության վրա: Կլիման չոր ցամաքային է, ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով։
Բնակավայրն ունի շուրջօրյա էներգամատակարարում, ջրամատակարարում և գազամատակարարում:
Գյուլագարակ բնակավայրի այցեքարտերից է համարվում սոճու արգելավայրը և «Դենդրոպարկը»։
Գնդեվազ բնակավայրը տեղակայված է Ջերմուկ քաղաքից 12 կմ հեռավորության վրա։ Արփա գետի ձախակողմյան սարավանդի վրա՝ Երևան-Ջերմուկ նոր խճուղու ձախ կողմում, ծովի մակարդակից 1850 մետր բարձրության վրա։ Գնդեվազը շրջապատված է երեք կողմից գեղեցիկ անտառներով և բարձր սարերով և մի կողմից դեպի Արփա գետը տանող խորը ձորով։
Գնիշիկ գյուղը գտնվում է մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից 24 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից բարձր է 2060 մ, կլիման բարեխառն է։ Իր մեջ ընդգրկում է Գնիշիկ և Մոզրով գյուղերը։
Գյուղում ոռոգման ցանց է կառուցված, գործում է շուրջօրյա ջրամատակարարում։ Ներկայումս հիմնանորոգվում է Գնիշիկ-Ագարակաձոր ճանապարհը։ Գյուղն ապահովված է արտաքին լուսավորությամբ։ Գնիշիկը գազաֆիկացված է, ասֆալտապատվել են ճանապարհները, տրամադրվել է գյուղտեխնիկա։ Գործում է կանոնավոր երթուղի։
Գոգավանը տեղակայված է Տաշիր քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևելք՝ հայ-վրացական հսկիչ անցագրային կետի մոտ։ Բարձրությունը ծովի մակարդակից 1570 մետր: Գոգավան գյուղը սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը:
Գոգավանում գործում է անցակետ, որ պատրաստ է օրական մինչև 150 բեռնատար սպասարկել։ Վերանորոգված է նաև կարևոր նշանակության Տաշիր-Վրաստանի սահման (Գոգավան) ճանապարհահատվածը։ Խմելու նոր ջրատար է անցկացվել։ Նախատեսված ծրագրերից է նաև բնակավայրում գազատար ցանցի ընդլայնումը:
Ընդլայնվել և արդիականացվել է փողոցների լուսավորությունը։
Գոգարան բնակավայրը գտնվում է Բազումի լեռնաշղթայի ստորոտում, սահմանակից է Սարահարթ և Շիրակամուտ բնակավայրերին, Վանաձոր-Գյումրի գլխավոր ճանապարհից 5 կմ հեռավորության վրա։
Բնակավայրը ծովի մակարդակից բարձր է 1864 մետր, վարչական տարածքը կազմում է 5734.91 հա։
Գոգհովիտը գտնվում է Աշոցքից 11 կմ հարավ, կանաչապատ սարավանդում` ծովի մակարդակից 1840 մ բարձրության վրա: Հիմնադրվել է 1828 թ․։ Տարածքը 1400 հա է, որից վարելահերը՝ 350 հա, մնացածը՝ արոտ: Ունի 8 հա այգի, 4 հա անտառածածկ տարածք։
Ունի սառնորակ աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր: Գյուղում կան մանր ձեռնարկատիրությամբ զբաղվողներ: Գործում են հացի, կարի, կահույքի, քարի, բազալտի արտադրամասեր։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։
Գողթանիկը գտնվում է Վայոց Ձորում՝ մարզկենտրոնից 29 կմ հյուսիս- արևելք, հանրապետական նշանակության ճանապարհից՝ 29 կմ հեռավորության վրա, Եղեգիս գետի հովտում՝ ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա։
Գյուղն ապահովված է ոռոգման և խմելու ջրերով։ Գյուղն ամբողջությամբ լուսավորված է։ Գյուղն ունի իր ջրվեժը։ Բնակավայրում կապի և հեռահաղորդակցության խնդիր չկա։ Կլիման նպաստավոր է այգեգործության, հացահատիկային, կերային մշակաբույսերի աճեցման համար։
Գոմարանը գտնվում է Ողջի գետի աջ ափին, ծովի մակարդակից 1000 մ բարձրության վրա: Մարզկենտրոն Կապանից հեռու է 2 կմ դեպի հարավ։
Գյուղն ունի ջուր, էլեկտրականություն։ Կա գյուղատնտեսության զարգացման հնարավորություն։ Գյուղի մշտական բնակչությունհը՝ 71: Երեխաները հաճախում են Գեղանուշի միջնակարգ դպրոց։ Բնակիչներն աշխատում են նաև Կապանի լեռնահարստացման կոմբինատում։
Գյուղն արտաքին լուսավորության համակարգ ունի։ Գյուղն ապահովված է ոռոգման, խմելու ջրերով։ Սահմանակից է Զառիթափ և Արտավան համայնքներին:
Տուրիզմը զարգացնելու նպատակով համայնքապետարանը համագործակցում է հյուրատների, միջազգային կազմակերպությունների հետ։ Գոմքում շահագործման է հանձնվել նոր և գերժամանակակից դպրոց, որի շինարարական աշխատանքները Կառավարության օժանդակությամբ ավարտվել են այս տարի։
Գոմքում սկսել է գործել վերանորոգված բուժկետը։ Բնակավայրում կապի և հեռահաղորդակցության խնդիր չկա: Գյուղն ունի 84 տնտեսություն։ Լեռնային այս գյուղում շուտով կբացվի տնաշինության 16 միլիոնի ծրագիրը՝ նպատակային-կանոնակարգված պայմաններով։
Գորայք գյուղը գտնվում է ծովի մակարդակից 2100 մ բարձրության, մարզկենտրոն Կապանից 128 կմ հեռավորության վրա։
Ճանապարհները բարեկարգված են։ Ապահովված է խմելու ջրով, գազաֆիկացված է։ Գորայքը այն բացառիկ գյուղերից մեկն է, որն ունի հողային մեծ ռեսուրսներ, տարեցտարի հատկապես արոտավայրերի օգտագործման աճ է նկատվում:
Վերանորոգված է գյուղի հանդիսությունների սրահը, կառուցվել է խաղահրապարակ: Ներդնելով գյուղատնտեսության զարգացման համար տարբեր ծրագրեր` գյուղացիներին սովորեցրել են տարբեր բանջարաբոստանային մշակաբույսերի մշակման նոր տեխնոլոգիաներ:
Գորիս քաղաքը գտնվում է մարզկենտրոն Կապանից 69 կմ հյուսիս-արևելք։ Այն ամբողջապես վերափոխվել է, դարձել բարեկարգ քաղաք։ Կառուցվել են առանձնատներ, հասարականան շենքեր, առողջապահական հիմնարկներ, մշակութալուսավորական օջախներ։
Կատարված են ջրահեռացման աշխատանքները, ասֆալտապատման աշխատանքները ընթացքի մեջ են, վերջերս տեղադրվել է ամբուլատոր շարժական բժշկական կայան։ Բարեկարգվել է կենտրոնական հրապարակը, ճանապարհների լուսավորությունը, լուծվել է ջրի խնդիրը։
Գուգարք բնակավայրը գտնվում է Բազումի և Հալաբի լեռնաշղթաների գոգավորությունում, Փամբակ գետի աջ ափին, ծովի մակերևույթից 1320-1350 մ բարձրության վրա:
Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով:
Գյուղը գազաֆիկացված է և էլեկտրաֆիկացված։