Գտնվում է Ամասիա գյուղից 12 կմ հյուսիսարևմուտք, ծովի մակարդակից 2050-2100 մ բարձրության վրա: Համայնքի մեջ մտնում են Զարիշատ և Երիզակ գյուղերը:
Վերանորոգվել են Զարիշատ բնակավայրի մշակույթի տան անբարեկարգ հատվածները։ Ապահովված է գյուղի արտաքին լուսավորությունը։ Նորոգվել է Զարիշատի համայնքային կենտրոնը։
Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ, խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ:
Զեդեան գտնվում է ծովի մակարդակից 1500-1600 մ բարձրության վրա, մարզկենտրոն Եղեգնաձորից՝ 20 կմ
հյուսիս-արևելք: Գյուղն ապահովված է ոռոգման, խմելու ջրերով։
Գյուղի տարածքով անցնում է Արփա գետը։ Սահմանակից է մարզի Ագարակաձոր, Վայք, Մալիշկա ու Ազատեկի համայնքներին։
Զոլաքար բնակավայրը տեղակայված է նույնանուն գետի ստորին հոսանքի շրջանում, համայնքի կենտրոնից 7 կմ արևելք. ծովի մակերևույթից 1985 մ բարձրության վրա: Մոտ է «Մարտունի-Եղեգնաձոր» մայրուղուն։
Ներհամայնքային ճանապարհները բարեկարգ են։ Անցկացված է լուսավորության համակարգ։
Զովաբեր բնակավայրը տեղակայված է Փամբակի լեռնաշղթայի հարավարևմտյան բազուկների ստորոտում, Հրազդան գետի վերին հոսանքի աջ ու ձախ ափերին։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1890 մ բարձրության վրա:Կլիման չափավոր ցամաքային է։ Բնակավայրի լանդշաֆտին բնորոշ են բարձրադիր սարահարթները։
Բնակավայրը գազաֆիկացված է, ներհամայնքային ճանապարները՝ բարեկարգ։
Բնակավայրը Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագած լեռան հարավարևմտյան լանջին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 61 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։
Զովասար գյուղը գտնվում է մարզկենտրոնից 61 կմ հյուսիս-արևմուտք, իսկ մայրաքաղաքից՝ 74 կմ, ծովի մակարդակից 2100 մ բարձրության վրա, տարածքը՝ 1090 կմ⊃2։
Այստեղ տարիներ շարունակ զարգացած է եղել անասնապահությունը։ Գյուղն ունի զարգացման լայն հնարավորություններ։ Իրականացվել են ճանապարհների հարթեցման աշխատանքներ, Զովասարում արդիականացվել է արտաքին լուսավորությունը։ Առկա է խմելու ջրի ցանց, ոռոգման համակարգ։
Բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 650 մ բարձրության վրա։ Բնակլիմայական պայմանները՝ բարեխառն։ Ձմեռը մեղմ է, հունվարյան միջին ջերմաստիճանը մոտ է 0-ին։ Գարունը վաղ է գալիս, անձրևային է։ Ամառը տևական է, հուլիս-օգոստոսը՝ շոգ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը 24-25ºC է։ Աշունը տևական է ու մեղմ։
Ապահովված է ոռոգման ջրով, գազաֆիկացված է, ճանապարհների վիճակը՝ լավ։ Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում խմելու ջրագիծ է կառուցվել այստեղ։
Համայնքում երիտասարդների զբաղմունքի հիմնական այլընտրանքն են ՔՈԱՖ-ի անգլերենի «Աքսես» ծրագիրն ու «Արմաթ» ինժեներական լաբորատորիան։
Զորակերտ գյուղը գտնվում է Արփի լճի հյուսիսարևելյան ափին։ Հիմնադրվել է XIX դարի սկզբներին։ ՀՀ պետական սահմանից հեռու է 3 կմ, սահմանակից է Վրաստանին, բարձրությունը ծովի մակարդակից՝ 2020 մ, բնակլիմայական պայմանները՝ բարձր լեռնային:
Նորոգվել է ջրագիծը։ Սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում բնակավայրում կարգավորվել է խմելու ջրի մատակարարումը։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։
Զույգաղբյուր գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում՝ մարզկենտրոն Գյումրիից 22 կմ հյուսիս, Քարախաչի լեռնանցքի արևմուտք կողմի լեռնալանջի ստորոտում։
Ունի աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր: Ջրարբիացվել են գյուղի արոտավայրերը։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ:
Ըրկենանց գյուղը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքում՝ մարզկենտրոնից 20 կմ հեռավորության վրա՝ Արծվանիկ գյուղի մոտ։
Ըրկենանց բնակավայրում կառուցվել է վարչական շենքը, բարեկարգվել են բնակավայրի հանրային տարածքները։ Ներկայումս իրականացվում են խմելու ջրագծերի անցկացման և ակումբի շենքի վերականգնման աշխատանքներ։
Բնակավայրը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում՝ Արտենի լեռան հարավարևելյան ստորոտին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 54 կմ հարավ-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1540 մ։ Լինելով Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդավայրը՝ 2006 թվականի ապրիլի 7֊ին այն վերանվանվել է Թաթուլ։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։
Թալինը քաղաք է Հայաստանի Արագածոտնի մարզում: Գտնվում է Արագած լեռան լանջին՝ Շիրակի հովտում, ծովի մակարդակից 1,585 մ բարձրության վրա: Այն համարվում է շրջանի ամենահին բնակավայրը, որտեղ հայտնաբերված գտածոները թվագրվում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակով:
Թալինը Հայաստանի համար նաև կարևոր հյուսիս-հարավ խաչմերուկ է: