Բնակավայրեր

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսված են բնակավայրեր, որտեղ տեղահանված անձանց տրամադրվող աջակցության չափն ավելի շատ է, քան ՀՀ մյուս բնակավայրերում։ Կից ներկայացված են այդ բնակավայրերը

Արտոնյալ աջակցությամբ բնակավայրերի ցանկ

Մարզ
Լոռի
Համայնք
Ալավերդի
Բնակավայր
Բենդիկ
Բնակչության թիվ առ 2026 41
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բենդիկ գյուղը գտնվում է Շամլուղ քաղաքից 5 կմ հեռավորության վրա, հայ-վրացական սահմանագլխին, նախալեռնային  գոտում։

Բնակավայրը պատմամշակութային շատ կոթողներ ունի, որոնք թվագրվում են միջնադարով: Բնակչությունը հիմնականում զբաղվում է երկրագործությամբ ու անասնապահությամբ:

Գյուղը լուսավորված է, ունի ջուր մատակարարող ջրամբար։ Բենդիկում գործարկվել է երթուղայինը, շաբաթական 3 անգամ՝ Բենդիկ-Ալավերդի ուղղությամբ։

Մարզ
Շիրակ
Համայնք
Ախուրյան
Բնակավայր
Բենիամին
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 743
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնակավայրը գտնվում է Ախուրյան գետի ձախ կողմում: Գետի վտակներից մեկը՝ Կարկաչունը, հոսում է բնակավայրի տարածքով: Բենիամինի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1540 մ։

Կլիման բարեխառն է, համեմատաբար տաք ամառով և չափավոր ցուրտ ձմեռով:

Մարզ
Տավուշ
Համայնք
Բերդ
Բնակավայր
Բերդ
Մանկապարտեզներ 2
Ուս. հաստատություններ 8
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 6937
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բերդ քաղաքը գտնվում է Տավուշ գետի ձախ ափին, մարզկենտրոն Իջևանից հեռու է 54 կմ դեպի արևելք։

Քաղաքը գազաֆիկացված է։ Բերդում գործում է «Թումո» շարժական կենտրոն, ինչպես նաև ԻՄՓԱՔԹ-1 երիտասարդական ակումբը, որի գործունեությունը միտված է երեխաների քաղաքացիական ու հասարակական ակտիվության բարձրացմանը։ 

Ապահովված է տրանսպորտով՝ դեպի շրջկենտրոն, լուսավորությամբ, ջրի խնդիրը լուծված է, սուբվենցիոն ծրագրի շնորհիվ ձեռք է բերվել գյուղտեխնիկա։

Մարզ
Շիրակ
Համայնք
Ամասիա
Բնակավայր
Բերդաշեն
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 371
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բերդաշեն գյուղը գտնվում է Ախուրյան գետի ափին, Արփի լճի արևելյան ափից ոչ հեռու, մարզկենտրոն Գյումրիից 38 կմ հյուսիս-արևմուտք։ 

Բերդաշենում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում, կառուցվում է նոր դպրոց։ Պանրի արտադրության բիզնես է հիմնվել գյուղում, որն ապահովել է նոր աշխատատեղերով։ Բերդաշենում հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։

Մարզ
Տավուշ
Համայնք
Նոյեմբերյան
Բնակավայր
Բերդավան
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 3660
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բերդավան գյուղը ՀՀ պետական սահմանից հեռու է 2.5 կմ, գտնվում է ծովի մակարդակից 650 մ բարձրության վրա։ ՀՀ ամենամեծ գյուղերից մեկն է։

Գյուղում ենթակառուցվածքների զարգացման տարբեր աջակցության ծրագրեր են իրականացվում։ Գազաֆիկացված է, ջրագիծ է վերանորոգվել, ջրամբար է կառուցվում, ոռոգման ջրով ապահովված է, ճանապարհները լուսավորված են արտաքին լուսավորության LED լուսարձակներով։

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Գավառ
Բնակավայր
Բերդկունք
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 296
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բերդկունք բնակավայրը գտնվում է Սևանա լճի հարավարևմտյան ափին՝ ծովի մակերևույթից 1930 մ բարձրության վրա։ 

Մարզ
Տավուշ
Համայնք
Իջևան
Բնակավայր
Բերքաբեր
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 611
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բերքաբեր գյուղը գտնվում է մարզկենտրոն Իջևանից 17 կմ դեպի հյուսիս, ծովի մակարդակից բարձր է 500-700 մ։ Բերքաբերն ունի բարեխառն կլիմա։

Գյուղն ապահովված է արտաքին լուսավորությամբ։  Բերքաբերում  ջրատաքացուցիչներ են տեղադրվել, բնակիչներն ապահովվել են շուրջօրյա տաք ջրով։ Սուբվենցիոն ծրագրով ջրագիծ է անցկացվել. ոռոգվող հողատարածքն ընդլայնվում է։

Մարզ
Արագածոտն
Համայնք
Ծաղկահովիտ
Բնակավայր
Բերքառատ
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 930
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բերքառատ բնակավայրը տեղակայված է Արագած լեռնազանգվածի արևմտյան ստորոտում, Արթիկ քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2090 մ։

Մարզ
Լոռի
Համայնք
Տաշիր
Բնակավայր
Բլագոդարնոյե
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 271
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բլագոդարնոյե բնակավայրը գտնվում է Սևաբերդ գետակի ձախ ափին, Տաշիր քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից 60 կմ հյուսիս-արևմուտք: Բարձրությունը ծովի մակարդակից շուրջ 1600 մետր է:

Կլիման բարեխառն է։ Բլագոդարնոյե գյուղը հայտնի է իր Ալպյան մարգագետիններով։

Մարզ
Շիրակ
Համայնք
Ամասիա
Բնակավայր
Բյուրակն
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 514
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գյուղը գտնվում է Ամասիայից 12 կմ հարավ-արևմուտք, Շիրակի դաշտի հյուսիս-արևմուտքում, Ախուրյան գետի աջակողմյան գետահովտում` ծովի մակարդակից 1730 մ բարձրության վրա:

Բյուրակնում ընթանում են 200 տեղ հզորությամբ նոր կրթահամալիրի կառուցման աշխատանքները։

Ունի աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր: Բյուրակնում բնակիչները տեղադրել են 
արևային կայաններ։ Գյուղում գործում է երթուղի։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։ 

Մարզ
Սյունիք
Համայնք
Սիսիան
Բնակավայր
Բնունիս
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 114
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնունիսը գտնվում է ծովի մակարդակից 1760-1860 մ բարձրության, մարզկենտրոնից 114 կմ հեռավորության վրա։ Գյուղի վարչական տարածքը 1629 հա է: 

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի մշակությամբ և մեղվաբուծությամբ։ Գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Բնունիսում բացվել է նոր հյուրատուն։

Մարզ
Լոռի
Համայնք
Լոռի Բերդ
Բնակավայր
Բովաձոր
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 283
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բովաձոր բնակավայրը գտնվում է Լոռի Բերդ համայնքում: Բնակավայրը տեղակայված է  Ստեփանավան քաղաքից 4 կմ հեռավորության, ծովի մակարդակից 1430 մ բարձրության վրա: 

Ստեփանավան քաղաքից մինչև բնակավայր տանող ճանապարհը ասֆալտապատ է, իսկ ներհամայնքային ճանապարհները` տուֆ քարով սալիկապատված: Բնակավայրը ունի գիշերային լուսավորություն: Բնակավայրի տարածքով անցնում է «Լոռվա ջրանցք» ոռոգման համակարգը: